Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եւ ասացեալ Յովհաննիսին
Մատչել յազերս սուրբ խորհրդին,
Պատարագել զսոսկալին,
Զի հաղորդիմ մարմնոյ փրկչին:

Յայնժամ ելեալ սուրբ Յոհանին
Ի վերնատունն խորհրդին,
Յիշատակել ըստ տեառն բանին
Վասն իւր ծնողի Աստուածածնին:

Յայնժամ հոգին մատակարար
Գնդին սրբոյ ազգ արարեալ,
Որք փոյթ ընդ փոյթ անդ գումարեալ
Եւ ձայնակից նմին եղեալ:

Որք ի հոգոյն վերաբերեալ
Յանկարծակի եդեն եկեալ,
Դասք երջանիկ պետից ընտրեալ,
Որք յամենայն յաշխարհ գնացեալ:

ԶՔրիստոս աստուած քարոզէին
Եւ զյարութիւն պատմէին,
Ի նոյն ժամայն անդ գումարին,
Որք ընդհանիւր սփռեալ էին:

Պետրոս ի Հռոմայ,
Այլ և Պօղոս էր ընդ նմին,
Թովմաս ի Հնդկային
Եւ Թադէոս Հայոց Մեծին: