Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Զի յետ ելման յաստէացս յերկին
Յուսով այնմիկ մխիթարին,
Այլև յաղագս բօրօտ ախտին,
Որ յոյժ եռայր Ի Պաղեստին:
Իսկ ի բացման սուրբ խորհրդին
Մերկ առաջի մաքուր սրտին,
Թէ ընդ զրկիլս ի քոյդ կերպին
Զայս շնորհեսցես ընդ քո կրկին:
Զի որգ յուսան կուսիդ յորդին
Մասամբս այսու քև յուսադրին,
Այլև վանիչ խստամարտին
Անկերպ ախտին և բորոտին:
Նա զի և յոյժ է տրտմութիւն
Մեզ քո փոխումն ամենևին
Զի քև էաք յուրախաթիւն,
Յետ համբարձման մերոյ փրկչին:
Արդ տուր զտիպ պատկերի քո
Մեզ մխիթար յետ փոխման քո,
Շնորհեա զսա բժիշկ ցաւոյ
Լինել նշխար հօտիցս քո:
Զի որ փափաքն է քեզ սիրով,
Զսա տեսանեն մեծաւ յուսով,
Լիցցի խնդիրք նոցա փութով
Հայցմամբըդ լի հաւատով»:
|
|