Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ որ զբժիշկն ադամային
Կրեալ պահէր սուրբ յարգանդին,
Անկար գոլով ասէր յանձին
Դարձուցանէր առ սուրբ գնդին.

«Զիա՞րդ հարկէք զտէրն աղախին,
Ով ժառանգորդք դատող գահին,
Դուք հրաւիրակք էք անմահին
Եւ հօտապետք սուրբ փարախին:

Ձեզ ետ բուժել զվէրս մոլարին
Եւ գիտութիւն այսահարին,
Լսել խլին, հայել կոտին
Եւ թողութիւն պարտաւորին:

Դուք աշակերաք գոլ արարչին
Եւ ձեզ շնորհեաց իշխանութիւն,
Զդևս հալածել յանուն նորին,
Բառնալ յերկրէ զկռապաշտութիւն:

Դուք հայցեցէք վասն այդմ իրին,
Զի զոր խնդրէք ձեզ լինիցին,
Զի թէ փակել ետ ձեզ զերկին,
Այլև բանալ զնա կրկին:

Այլև իշխան արար յերկրի
Եւ բարեկամս իւր անուանի,
Փրկիչն Յիսուս տէրն ամենի
Զձեզ կոչեաց իւր սիրելի: