Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անմեկնելի խոտորումների թվում չկա ավելի ուշագրավ փաստ (ըստ իս, դեռ ոչ մի դպրոցի ուշադրության չարժանացած), քան այն, որ փորձելով վերհիշել վաղուց մոռացված մի բան, մենք հաճախ ընդհուպ մերձենում ենք նրան. թվում է, թե ուր որ է կհիշենք, բայց այդպես էլ չենք հիշում։ Ճիշտ այդպես, ամեն անգամ Լիգեյայի աչքերին նայելիս ինձ թվում էր, որ ես ուր որ է կըմբռնեմ նրանց արտահայտության խորհուրդը՝ ես զգում էի, թե ինչպես է այն մոտենում, համարյա հասնում ինձ, բայց, ավաղ, նորից ետ քաշվում։ Դրա հետ մեկտեղ (տարօրինակ, խորհրդավո՜ր գաղտնիք) բազմաթիվ ծանոթ առարկաներում ես գտնում էի այդ անկրկնելի արտահայտության համարժեքները։ Ուզում եմ ասել, որ այն պահից, ինչ Լիգեյայի գեղեցկությունը հանգրվանեց իմ հոգում, ինչպես սրբավայրում, նյութական աշխարհի շատ դրսևորումներ սկսեցին ինձ մոտ առաջացնել նույն այն զգացումը, ինչ նրա հայացքը։ Ես անկարող եմ վերլուծել, սահմանել, կամ թեկուզ նկարագրել այդ զգացումը։ Ես այն ապրում էի, նայելով խաղողի փարթամ որդին, թիթեռին, հարսնյակին, հոսող ջրին։ Նույն զգացումն էր արթնացնում իմ մեջ օվկիանոսը, կամ գիսավոր աստղի անկումը։ Ես այն ճանաչում էի զառամյալ տարիքի հասած մարդկանց հայացքներում։ Կային նաև երեք֊չորս աստղեր (մանավանդ՝ Քնարի համաստեղության մեջ գտնվող վեցերորդ մեծության կրկնակի ու փոփոխական մի աստղ), որոնք նույնպես առաջացնում էին իմ մեջ այդ զգացումը, երբ ես աստղադիտակով երկինքն էի զննում։ Ես վերապրում էի այդ զգացումը նաև այն պահերին, երբ լարային գործիքների նվագ էի լսում, կամ կարդում որոշ գրքերի հատվածներ։ Բազմաթիվ օրինակների թվում լավ հիշում եմ Ջոզեֆ Գլենվիլի գրքի մի պարբերություն, որը (թերևս իր անսովորության շնորհիվ. ո՞վ գիտի) անխափանորեն առաջացնում էր այդ զգացումը. «Եվ դրանում է անվախճան կամքը, որի խորհուրդը և զորությունն անկարելի է ճանաչել։ Վասնզի Աստվածն ինքը գերագույն կամք է, որն իր նախասահմանված էությամբ արդարև տոգորում է ամեն բան։ Մարդ արարածը երբեք լիովին անձնատուր չէր լինի ոչ հրեշտակներին, և ոչ էլ մահվանը, եթե չլիներ իր տկար կամքի անզորությունը»։

Տարիների հեռավորությունը և իմ հետագա մտորումներն ինձ օգնեցին նույնիսկ ինչ֊որ հեռավոր կապ գտնել անգլիացի