Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՐՄԻՐ ՄԱՀՎԱՆ ԴԻՄԱԿԸ

էջ 6— «Էրնանի»— Վիկտոր Հյուգոյի ռոմանտիկական դրաման, որը մեծ աղմուկ առաջացնելով, առաջին անգամ բեմադրվել է Փարիզում 1830 թվին:

էջ 7— Հերովդեսից էլ հերովդացել էր— արտահայտություն Շեքսպիրի «Համլետ»-ից. III գործողություն, տեսարան 2։

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈՐԳ ՓՈՂՈՑՈՒՄ

էջ 9— Բրաուն, Թոմաս— անգլիացի գրող և բժիշկ։ Բնաբանը վերցված է նրա «Թաղում աճյունասափորներում» (1658) տրակտատից։

էջ 11 — Հոյլ, Էդմոնդ— «Վիստ խաղի համառոտ ձեռնարկ»-ի (1742) հեղինակը։

էջ 15— Կրեբիյյոն, Պրոսպեր Ժոլիո— ֆրանսիական թատերագիր, «Քսերքսես» ողբերգության (1714) հեղինակը։

էջ 16— ...prima sonum— Օվիդիոս «Ֆաստեր» V,536։

էջ 23— ...la musique— Մոլյերի «Քաղքենին ազնվական» կատակերգության (1670) հերոսի խոսքերը։

էջ 23— Վիդոկ, էժեն Ֆրանսուա (1775—1857)— փարիզյան «Սյուրտե» ոստիկանության պետը։

էջ 34— Կյուվյե, Ժորժ— ֆրանսիացի բնագետ, «Կենդանիների թագավորությունը» գրքի (1817) հեղինակը։

էջ 41— Լավերնա— շահույթի աստվածուհի, գողերի ու խաբեբաների հովանավորը հին Հռոմում։

էջ 41— ...n’est pas— Ժան-Ժակ Ռուսսո— «նոր էլոիզ»-ի (1761) նախաբանից։

ՁՎԱՁԵՎ ԴԻՄԱՆԿԱՐԸ

էջ 41— Քադքլիֆ, էնն (1764—1823)— անգլիացի գրող, որի վեպերի գործողությունը մեծ մասամբ ծավալվում է Իտալիայում։

էջ 42— Սայլի, Թոմաս— (1783—1872) ամերիկացի նկարիչ, մի շարք կանացի դիմանկարների հեղինակ։

ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՆԱՄԱԿԸ

էջ 52— Աբերնեթի, Ջոն (1764—1831)— անգլիացի ճանաչված վիրաբույժ։

էջ 56— Շամֆոր, Սեբաստյեն— ֆրանսիացի յակոբինյան գրող։ Քաղվածքը «Մաքսիմներ և մտքեր» (1795թ) ժողովածուից է։