Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընթացքում հասակ էր առել։ Որպիսի՜ ահավոր խենթություն տիրեց ինձ այդ մտքից։ Մի ոստյունով ես հայտնվեցի նրա կողքին։ Իմ հպումից նա ետ մղվեց, նրա գլուխը ծածկող զարհուրելի պատանքն ընկավ, և սենյակում խաղացող քամին ցրիվ տվեց նրա երկար ու արձակ, սաթի պես սև մազերը... Այնուհետև իմ առջև կանգնած կերպարանքը բացեց իր աչքերը։

— Վերջապես,— ճչացի ես,— գեթ այս բանում ես երբեք, երբեք չեմ կարող սխալվել... Այս խոշոր, սև, այս մոլեգին աչքերը ա պատկանում են իմ կորուսյալ սիրուն՝ ԼԵՅԴԻ ԼԻԳԵԱՅԻՆ։