Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զվարճանում մարդը… Կուկուբենկոն աչքերը ման ածեց չորս կողմը և շշնջաց. «Փառք եմ տալիս աստծուն, որ մեռնում եմ ձեր աչքերի առաջ, ընկերներ։ Թող մեզնից հետո ավելի լավերն ապրեն, քան մենք, և թող հավիտյան ապրի Քրիստոսի սիրած Ռուս երկիրը»:

Եվ վեր սլացավ նրա երիտասարդ հոգին։ Հրեշտակները նրան թևանցուկ արած բարձրացրին և երկինք տարան։ Այնտեղ լավ կլինի նրա համար։ «Նստի՛ր, Կուկուբենկո, իմ աջակողմը, — կասի նրան Քրիստոսը. — դու չդավաճանեցիր եղբայրությանը, անպատիվ գործ չարիր, մարդուն աղետի մեջ անպաշտպան չթողիր, պահեցիր և պահպանեցիր իմ եկեղեցին»։ Կուկուբենկոյի մահը բոլորին վշտացրեց։ Արդեն շատ էին նոսրացել կոզակների շարքերը, շատ և շատ քաջարիներ այլևս չկային, բայց կոզակները դեռ դիմադրում էին։

«Ի՞նչ է, պաներ, — ձայն տվեց Տարասը մնացած կուկուբեններին. — դեռ կա՞ վառոդ վառոդամանների մեջ, չե՞ն բթացել թրերը, չի՞ հոգնել կոզակի բազուկը, մեջք չե՞ն ծռում կոզակները»։

«Դեռ հերիք կանի վառոդը, բատկո, թրերը դեռ պիտանի են, դեռ չի հոգնել կոզակի բազուկը, և դեռ մեջք չեն ծռում կոզակները»։

Եվ կոզակները նորից առաջ նետվեցին այնպես, կարծես ոչ մի կորուստ չէին տվել։ Արդեն կենդանի էին միայն երեք կուրենի ատաման, ամեն տեղ արդեն շառագունել էին կարմիր գետերը, կոզակների և թշնամիների մարմիններից բարձր ճեղանել էին կամուրջներ։ Տարասը երկնքին նայեց, իսկ երկնքի տակ արդեն ձգվել էր բազեների շարանը։ Ա՜յ թե ով կունենա ապրուստ։ Իսկ այնտեղ արդեն նիզակի վրա բարձրացրին Մետելիցիային, արդեն մյուս Պիսկարենկոյի գլուխը թպրտալով աչքերը փակեց, արդեն փշրվեց և գետին ընկավ չորս կտոր արված Օխրիմ Գուսկան։ «Դե՛», — ասաց Տարասը և թաշկինակով նշան արեց։ Օստապը հասկացավ այդ նշանը և, դուրս թռչելով դարանից, թափով զարկեց հեծելազորին։ Լեհերը չդիմացան ուժեղ թափին, իսկ նա քշեց նրանց և հասցրեց այն վայրը, որտեղ գետնի մեջ խրված էին ցցեր և նիզակների բեկորներ։ Ձիերն սկսեցին գայթել և գլորվել, իսկ