Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընտրությունը, որից անհայտ է, թե մյուսները ևս գոհ էին, որչափ գոհ էր Բուլբան։ Այդ ընտրությամբ նա վրեժ առավ հին կոշևոյից. բացի այդ, Կիրդյագան նրա հին ընկերն էր և նրա հետ միասին եղել էր ցամաքային և ծովային նույն արշավանքներում, բաժանելով ռազմական կյանքի խստությունները և դժվարությունները։ Բազմությունը ցրվեց, իսկույն ևեթ սկսեց տոնել ընտրությունը, և ծայր առավ այնպիսի մի խրախճանք, որպիսին մինչև այդ չէին տեսել Օստապը և Անդրին։ Օղետները ջարդուփշուր արին. մեղրագինին, արաղը և գարեջուրն առան առանց փողի. կրպակների տերերը դեռ գոհ էին, որ իրենք ողջ-առողջ փրկվեցին։ Ամբողջ գիշերն անցավ աղմուկով և երգերով, որոնցով փառաբանում էին քաջագործությունները. ելած լուսինը դեռ երկար ժամանակ տեսնում էր երաժիշտների խմբեր, որոնք շրջում էին փողոցներում, փանդիռներով, տուրբաններով ու կլոր նվագարաններով, նաև եկեղեցական երգասացների, որոնց Սեչում պահում էին եկեղեցում երգելու և զապորոժցիների արարքները գովաբանելու համար։ Վերջապես հոգնությունը և գինին հետզհետե հաղթեցին նրանց պինդ գլուխները։ Եվ երևում էր, թե ինչպես այս ու այնտեղ գետին էր գլորվում կոզակը, ինչպես ընկերն ընկերոջը գրկած՝ զգացված և մինչև իսկ արտասվելով, նրա հետ միասին, փռվում էր գետնի վրա։ Մի տեղ ահագին բազմությունը պառկել էր խմբով, մի այլ տեղ մեկը փնտրում էր ավելի հարմար տեղ և մեկնվում էր հենց կոճղի վրա։ Վերջինը, որ ավելի պինդ էր, դեռ արտասանում էր ինչ-որ անկապ խոսքեր։ Վերջապես նրան ևս հնձեց գինու զորությունը, նա ևս գլորվեց, ու քնեց ամբողջ Սեչը։

IV

Իսկ մյուս օրը Տարաս Բուլրան արդեն խորհրդակցում էր նոր կոշևոյի հետ, թե ինչպես զապորոժցիներին հանի մի որևէ գործի։ Կոշևոյը խելոք և խորամանկ կոզակ էր, քաջ գիտեր զապորոժցիներին. նա սկզբում ասաց. «Երդումը չի՛ կարելի ոտնահարել, չի՛ կարելի․ ոչ մի կերպ չի կարելի»։ Իսկ ապա, լռելուց հետո, ավելացրեց. «Ոչինչ, կարելի է. երդումը չենք