արձան, շղարշի մեջ փաթաթված, և հեռավոր հրդեհի ցոլքը բռնկվելով, լուսավորեց միայն նրա աչքերը, որոնք դիակի աչքերի նման սառած էին։ Նա քաշեց նրա թևը, և երկուսը միասին գնացին, անընդհատ ետ նայելով, և վերջապես, զառիվայրով իջան ցածր գետահովիտը, որ հեղեղատի հուն էր, որտեղ ծույլ-ծույլ սողում էր գետակը՝ ափերին բոշխ և այս ու այնտեղ մամռոտ գուղձեր։ Իջնելով այդ գետահովիտը, նրանք իսպառ ծածկվեցին այն դաշտից, ուր զապորոժցիների զորաբանակն էր։ Համենայն դեպս, երբ Անդրին ետ նայեց, տեսավ, որ իր ետևից թեքությունը մի մարդահասակի չափ բարձր էր. նրա գագաթին օրորվում էին դաշտային խոտերը, իսկ նրանց վրա՝ երկնքում լուսինն էր, իբրև ալ կարմիր ոսկու թեք մանգաղ։ Տափաստանից եկող հովն արդեն իմաց էր անում, որ մինչև լուսաբացը քիչ է մնացել։ Բայց ոչ մի տեղից չէր լսվում աքաղաղի հեռավոր կանչը. ո՛չ քաղաքում և ո՛չ էլ ավերված շրջակայքում չէր մնացել և ոչ մի աքաղաղ։ Մի փոքրիկ գերանի վրայով նրանք անցան գետակը, որի այն կողմը բարձրանում էր մյուս ափը, որ ավելի բարձր էր թվում, քան այս ափը, և նման էր իսկական դարափուլի։ Կարծես այդ տեղը քաղաքային բերդի ամուր ու հուսալի մի կետն էր, և գոնե հողե պատնեշն այդտեղ ավելի ցածր էր և հետևից չէր երևում պահակազորը։ Բայց ավելի հեռու բարձրանում էր վանքի հաստ պատը։ Փուլ եկած ափը պատած էր մացառով, և գետակի ու դարափուլի միջև եղած փոքրիկ հովիտը ծածկված էր բարձր եղեգնով, որ համարյա մարդու հասակի էր։ Դարափուլի գագաթին նշմարվում էին ցանկապատի մնացորդները, որոնք մատնում էին երբեմնի բանջարանոցը. ցանկապատի առաջ կռատուկի լայն տերևներն էին, որոնց հետևից ցցվել էին թայլը, վայրի փշախոտը և արևածաղիկը, որ ամենից բարձր էր ցցել գլուխը։ Այստեղ թաթարուհին հանեց քոշերը և քայլեց բոբիկ ոտքերով, զգույշ վեր բարձրացնելով փեշերը, որովհետև տեղը ճմուտ էր և ջրով լի։ Եղեգների միջով անցնելով, նրանք կանգ առան ճախերի կույտի առաջ։ Մի կողմ հրելով ճախերը, նրանք գտան հողե կամարի նման մի բան, մի ճեղք, որ ավելի չէր, քան հացի փուռի ճեղքը։ Թաթարուհին գլուխը խոնարհելով, առաջինը ներս մտավ, նրա ետևից ներս մտավ Անդրին, կռանալով,
Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/56
Արտաքին տեսք