Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անդադար կրկնվում էր: Հացի մի պատառը, որ կերել էր թաթարուհին, միայն ցավ էր առաջացրել սննդից ետ վարժված ստամոքսի մեջ, և նա հաճախ մի քանի րոպե անշարժ կանգնում էր մի տեղում: Վերջապես նրանց առջև երևաց երկաթե մի փոքրիկ դուռ: «Է՜հ, փառք աստծո, հասանք», — նվազ ձայնով ասաց թաթարուհին, բարձրացնելով ձեռքը, որպեսզի բախի դուռը, սակայն ուժ չունեցավ։ Նրա փոխարեն Անդրին ուժգին հարվածեց դուռը, լսվեց դղրդոց, որ վկայում էր, թե դռան այն կողմն ընդարձակ տարածություն էր։ Այդ դղրդոցը փոխվում էր, ըստ երևույթին դեմ առնելով բարձր կամարների։ Երկու րոպեից հետո բանալիներն աղմկեցին, ըստ երևույթին մեկն իջնում էր սանդուղքով: Վերջապես դուռը բացվեց. նրանց դիմավորեց մի վանական, որ կանգնել էր նեղ սանդուղքի վրա, բանալիներն ու մոմը ձեռքին։ Տեսնելով կաթոլիկ վանականին. Անդրին ակամայից կանգ առավ, կոզակները նրանց ավելի էին ատում և արհամարհում, նրանց հետ վարվում էին ավելի գազանաբար, քան ջհուդների հետ։ Վանականը ևս, տեսնելով զապորոժցի կոզակին, մի քիչ ետ քաշվեց, սակայն թաթարուհու անպարզալուր արտասանած խոսքը նրան հանգստացրեց։ Նա լուսավորեց նրանց ուղին, նրանց ետևից կողպեց դուռը, սանդուղքով նրանց վեր բարձրացրեց, և նրանք դուրս եկան վանքի եկեղեցու խավար ու բարձր կամարների տակ։ Մոմերով ու մոմակալներով զարդարված բեմի առաջ ծնկաչոք մի քահանա մեղմ աղոթում էր։ Նրա երկու կողքին նույնպես չոքել էին երկու երիտասարդ կղերականներ, մուգ մանուշակագույն քղամիդներով, սպիտակ ասեղնագործ շեմիզետներով և բուրվառները ձեռքներին։ Քահանան աղոթում էր հրաշքի առաքման համար, քաղաքի փրկության և ընկճված ոգու հզորացման համար, համբերության առաքման ու գայթակղիչի վտարման համար, մի գայթակղիչ, որ շշնջում էր տրտունջ, փոքրոգի ու հեզ ողբ երկրային դժբախտությունների առթիվ։ Ուրվականների նման մի քանի կանայք ծունկ էին չոքել, հենված նրանց առջևը եղած փայտե սև նստարանների և աթոռների վրա, որոնց թիկնոցին նրանք դրել էին իրենց նվաղած գլուխները. մի քանի տղամարդիկ, հենված սյուներին ու որմնասյուներին, որոնց վրա էին ծանրացել կողքի կամարները,