էր իբրև հույժ վստահելի, պարկեշտ ու պատվավոր վաճառական մը։
Իր եղբորը մահվընեն ետքն էր, որ իր ամուսնացած քրոջը,տիկին Ագապի Գյուլերյանի ամուսինը, Մարտիրոս էֆենդի, մի քանի հազար ոսկիի տեր մարդ, մտերմաբար տարվելով իր աներորդիին շողշողուն և պատվական խոստումներէն, իր ամբողջ դրամագլուխը անոր գործին տրամադրեր էր, մասամբ ընկեր դառնալով։ Տարի մը չէր տևած, և Մարտիրոս էֆենդի վռնդված էր իր աներորդիին վաճառատունէն ու թեև դատարանե-դատարան ինկած էր մեկ քանի տարի, կրած հուզումներեն ու քաշած տառապանքներէն վերջ ի վերջո տեսակ մը ապշության ենթարկված ու թշվառորեն մեռած էրճ իբրև շնորհ թաղվելով Մերասեգիյանենց դամբարանին մեջ, Ղուկաս աղային միջնորդությամբը:Իրեն հետևած էր կինն ալ, որ հակառակ քանիցս եղբորը ոտքերը իյնալուն լալահառաշ, կոպտորեն վռնտված էր։
Եվ այդ ըն տան իքին բոլոր անդամները մեկիկ֊մեկիկ ինկած էին՝ այդ մարդեն շանթահարվելով, իրենց բոլոր ունեցածը տալով անորճ զանիկա հասցնելու համար իր իդեալ—նպատակին, որ էր պատկառելի հարստության մը և նախանձելի դիրքի մը տի բացումը։ Հիմակ հոդ էին իր բոլոր զոհերը, շուրջն էին իր խոշտանգած, քայքայած, մահացուցած բոլոր էակները, որոնցմէ տարիներով հեռի մնալե և զանոնք իզուր մոռնալ ջանալե հետո՝ կքաշվեր ահա հոդ կբերվեր հիմա, դեպի կառափնատ քաշկռտվող դատապարտյալի մը պես։
Կանգնած այդ քստմնելի քարերուն մեջտեղը, որոնց ճերմակ գույնին վրա արյան կարմրություններ կնշմարվեր մերթ, ամբողջ մարմնովը կդողդղար։ Տշապանագիրնեբուն ներքև փորագրված մարդկային գանկերը՝ խաշաձև երկար ոսկորներու մեջ զետեղված* իբրև դիվային խորհրդանշանը մահվան, շարժիլ կթվեին իրեն, աչքերնուն անդնդային խոռոչներովը իրեն կնայեին, կզակներնին ընդհարելով չոր կափկափումով մը։ Գերեզմաններուն խորերեն ձայներ կուգային հիմա, աղեխարշ և ահավոր, լալագին կականներ կբարձրանային, և նվաղկոտ ճիչեր ու օրհասական