ապագան, տան մեջ սպասուհիի դերին իջուցված էր։ Ըղեղատապ մը տարեր էր զինքը մորմեն առաջ։
Կոպեռնիկոս էֆենդի կորաքամակ, քրոջը գերեզմանաքարին վրա հակեցավ՝ ձայնի մը ականջ տալու պես։ Հանկարծ քայլ մը ետ ինկավ։ Լսած էր այն հեկեկանքը, զոր լացեր էր քույրը՝ հարստութաունն իր եղբորը հանձնած օրը։ Տժգույն և դողդողահար,Կոպեռնիկոս էֆենդի դուրս նայեցավ. անգաղտնապահ աչք րե դիտվելու վախով պաշարված․ Այդ օրը, բարեբախտաբար, սովորական էր տեսնել գերեզմաններու առջև այլայլած դեմքեր,սևեռաբիբ նայվածքներ և հեկեկալից կոկորդներ։ Կանցնեին անկե, առանց իսկ իրեն նայելու։ Եվ Կոպեռնիկոս էֆենդի ուզեր ա՝ չէր կրնար դուրս ելլել այդշրջափակեն, իր զոհերուն ստվերներուն մեջ կարծես բռնված, կաշկանդված։
Նորեն մոտեցավ, ակամա, մանրաբիբ աչվըները հառած շերմաքարերուն։Մորը աջ դին եղբայրն Էր պառկած, իրմե մեծը. Հովհաննես Էֆենդի Մերասեդիյան, որ բուն հիմնադիրն Էր եղած առևտրական այն տանը, ուր այժմ կտիրապետեր Կոսենիկոս Էֆենդի միահեծան։ Բարի, ազնիվ, վեհանձն և ուղղամիտ մարդ, ձեռք բոնել Էր իր եղբորը, քովը առեր և իր գործ/ն զայն ընկեր ըրեր Էր․ի վերջո։ Կոպեռնիկոս, նենգավոր և հնարամիտ, զեղծումներով խախտեր Էր գործին տոկունությունը, և իր վստահությունը վայելող քանի մը պատվավոր չարագործներու մեղսակցությամբը, պարտքի կեղծ թուղթեր ստորագրեր Էր հ նուն Մերասեդիյան առևտրական տան, և անակնկալ սնանկություն մը հիմնահատակ կործաներ Էր գործը։ Հովհաննես ԷՖենդիի կորած ցնցումը մահաբեր եղեր էր։ Կաթված մը երկու տարի տանը անկյունը գամելե հետո զինքը, վերջապես գերեզման իջեցուցեր էր։ Այդ միամիտ ու բարի մարդը իր եղբոր ամբողջ դավաճանությունը ետքեն կռահելով, իր անշարժության անկյունեն մերթ մրրկաթունդ կատաղությամբ մը բորբոքած, գոռացեր էր անոր երեսն ի վեր.
— Գազա՛ն, տուներնիս տեղերնիս կործանեցիր։
Անոր կենդանությանն իսկ, Կոպեռնիկոս էֆենդի վերահաստատեր էր առևտրական տունը և հրապարակին վրա ճանչըցվեց