Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՍԱՅԼՈՐԴԸ
(Գաղթականի հուշատետրես)

— Ա՜խ, կըսեր բռունցքի հարվածի մը տակ թնդացնելովդ իր լայնշի և մազոտ կուրծքը, հիչ մեկ պան մը չեմ կարոտած. նե՛ մարս, նե՛ քուրերս... մինակ թուլումպաս էո՜ֆ, սանկ մեյ մը օմուզնիս կառնենք տե յա՜ յա՜ ... յըլտըրըմի պես կը վազեինք մի... հոս անանկ թուլումպա մուլումպա չիկա... պան շունիս նե պտըտե... սո՞նը։

Գրեթե միշտ ասոր նման պատասխան, մը կառնեի երբ Համբիկին հանդիպելով հարցնեի իրեն. «ի՞նչ լուր, Համբիկ:» — «Էո՜ֆ, մի՛ հարցաներ պեգործ չիկա... ա՛խ. պարե թուլումպա մը ըլլար»։

96-ի գաղթականության հոսանքը զանի ալ Վառնա նետեր էր հանկարծ բաժնելով զինքը ջրհանեն, որուն վրա անսահման էր իր սերը։ Պոլսո քաջընթաց ջրհանկիրներեն էր, հանդուգն, հուժկու և կռվազան։ Հրդեհներու ատեն իր շահատակությունները սքանչացում կը պատճառեին. մրցակիցներու դեմ մղված պայքարներու մեջ ահ ու սարսափ թողած էր, այնքան որ «յաման Համբիկ» հորջորջումին արժանացած էր։ Իր հավատքը, իր իդեալը, իր ակնարկությունները, ըղձանքներն ու ձգտումները ջրհանին վրա կամփոփվեին։ Անով միայն երջանիկ էր։ Այրվող տոլներու ճարճատը, անջրպետը լզող բոցերոն գալարմունքը և վտանգվածներու աղեկեզ կանչվըռտուքներուն համանվագը իր