Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձրահասակ էր, բարեձև իրանով, նուրբ դեղին պեխերով, որոնց սակայն շիկերեի կայծերը պահվըտած, հեղակարծուստ կվառեին, երբ զայրույթը մրրկեր իր մարմինը։ Վագրի ահեղ ճկունություն մը կզգայիր իր դյուրաշարժ, հանդուգն քայլվածքին մեջ։ Չուխայի լայնշի փոթուրը չէր կրնար սքողել անոր հզոր բումբերուն և ամրակառույց զիստերուն պողպատային կերտվածքը։ Մանկական ժպիտ մը ուներ Լութիկ միշտ իր դեմքին վրա, բարի ու հայրական մերթ, զորավարի բարյացակամ ու ներողամիտ երևույթով մը քաղցրացած։ Իր ծանոթներեն անոնք, որ ներկա գտնված էին այդ ամեհի ճովինային պայքարներուն, զանազան առիթներու մեջ ծագած, սոսկմամբ դիտած էին, թե ինչպես Լութիկի անուշ արտահայտությունը գազանային կատաղության մը փոխված էր հանկարծ։ Մեկե ավելի էին իր շահատակությունները։ Անգամ մը՝ չորս զաբթիեներ, հուժկու անատոլուցիներ իրենք ալ, չէին կրցած զսպել ահավոր թուլումպաճին, որ զանոնք իրարու ետևե գետին գլորած և թուրերնին գրավելով իր ծունգի սալին վրա խորտակած էր, սարսափահար և զմայլած ամբոխի մը աչքին առջևը։ Օժտված էր նաև մեծադղորդ և գոռ ձայնով մը, որուն հնչյուններուն տակ սալարկը կդողար, երբ Լութիկ իր «նաղարա»–ն կնետեր, հրդեհի վազող խումբին առջևեն։ Ջրհանին ձողերը իր ուսին վրա կսարսռային՝ խավաքարտէ փայտիկներու պես։

Սերոբ թուխ երիտասարդ մըն էր, միջահասակ, ամրախարիսխ, դեր, խոշոր կոճղ մը։ Պզտիկուց, փողոցի կռիվներու մեջ նշանավոր հանդիսացած էր, սարսափ սփռելով իր տարեկիցներուն մեջ։ Բայց իր վեհանձնությունը համակրելի ընծայած էր զինքը՝ իր ընկերներուն։ Զվարթ ու կատակախոս էր, ժողովրդային երանգոտ ու պեսպիսուն սրտմտությամբ ակաղձուն։ Վազելու, ցատկելու, լողալու մեջ մինակ Լութիկ կհավասարեր իրեն։ Մնաց որ, իրենց բարեկամությունը սկսած էր մանավանդ այն օրեն, երբ, հազիվ տասնըհինգ-տասնըվեց տարու պատանիներ, երկար ատեն իրենց փոխադարձ ուժերը հեռվանց կշռելէ դատելե հետո, հանկարծ խոյացած էին իրարու վրա, լեռը, հասակակից ընկերներու բոլորակե մը ձևացած հանպատրաստից կրկեսի մը մեջ