Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— էս լմնցա․ դո՞ւն։

— Քանի մը օրեն խելքս կլոխս չի գար։

Պահ մր իրարու աչքերու մեջ նայեցան։ Նախանձի ժանտ օձը տեսան։

— Ապան էրեցի՞ր, ինչ,― ըսավ Լութիկ՝ Սերոբին ուսին զարնելով։

— Էս աս աղջիկը պիտի առնեմ,― ըսավ Սերոբ խուլ ձայնով մը։

— Է՛ս պիտի առնեմ, պատասխանեց Լութիկ, զսպված մոնչյունի մը պես։

Անխոս ու տեսակ մը զարմացումով, երկու բարեկամները զիրար դիտեցին, կարծես իրարու հոգի կարդացին։

— Ձգե՛, Լութիկ, աս գործին մի՛ խառնվիր, ուրիշ աղջիկ չիկա՞։

— Էս ինչու ձգեմ, դուն ձգե՞,— ըսավ Լութիկ արհամարհանոք։ Հեմ Սերիան քեղի չառներ…

— Վա՛ յ, ինծի չառներ… ինչե՞ն կիտցար՝… խաղացած ատենը ինտո՞ր ինծի կնայեր կոր… անուշ անուշ…

Լութիկ քահ֊քահ խնդաց և դառնալով՝ բաժնվեցավ գնաց օղիի սեղանին մոտ, մինչ Սերոբ, կատաղությամբ պեխերը ոլորելով՝ «վա՞յ Լութիկ, վա՞յ ասանկ, հե՞» կմրմռար։

Գլուխները չափազանց տաքցած ըլլալով, ոչ ոք կրցավ նըշմարել այն հանկարծական ցրտությունր, որ առաջ եկած էր երկու բարեկամներու միջև։ Արշալույսին, երբ հրավիրյալները կարմըրած ալքերով և տատանելով դուրս ելան, դիտվեցավ, որ Լութիկ և Սերոբ՝ փոխանակ թև֊թևի երգելով երթալու, ինչպես կընեին սովորաբար, առանձին-առան ձին մեկնեցան, տարբեր ուղղությամբ։

Ի՞նչպես եղավ այդ բանը, իրենք ալ չկրցան հասկնալ։ Իրենց բարեկամությունը, իրենց կյանքին սնունդը գրեթե մարած էր պղպջակի մը դյուրությամբը, աղջկան մր նայվածքին տակ։ Հետևյալ օրը, տարբեր դինետուններուն մեջ, երկու հերոսները, զատ զատ, շարունակեցին իրենց գինարբուքը՝ արտասովոր մոլեգնությամբ։