Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խլեց՝ աժան մինչև իսկ վնասով ապրանք տալով։ Քանի մը ամսվան մեջ տփիկը տուփ եղավ, և տուփը՝ կռնակին վրա բարձված փոքրիկ խանութ մը, որ ահուսարսափով լեցուց իր հրեա արհեստակիցները, որոնք արդեն կամաց կամաց ոտվընին քաշած էին Կարապետին արշավանքեն աշխարհակալված թաղերեն, փնտռելով շահու նոր ու անկոխ գետիններ, հայ «իփեկճիին» անծանոթ։ Միսմինակ մնալով, Կարապետ, մրցման սիրուն նախապես իր կրած վնասներուն վրեժը լիուլի լուծեց այս անգամ, իր հաճախորդներեն , զորս խաբեց խաբխբեց, փտած վարնոց և նորությունե ինկած ապրանքներ քշելով անխնա։ Ոսկին ոսկիին վրա բարդեց՝ շահու համեն հոտեն հանկուցված գործը ընդարձակեց, ձիով պտտցուց իր խանութը, իր շահագործման սահմաններուն մեջ ոչ մեկ մրցակից թույլատրելով։ Իր ծրագրած ու գործադրած մրցումին անվրեպ հաջողությունեն գինովցած։

Օր մը, սակայն, ծաղրանք մը, անպատվություն մը, զրկանք մը իսկ թվեցավ իրեն՝ դրամ շահելու այդ թափառական, ողորմելի ու վերջապես սահմանափակ միջոցը, ու ինքզինքը ի վիճակի նկատեց նույնիսկ խանութ մը բանալու։ Ծախեց ձին, առնելիքները հավաքեց մինչև հետին սանթիմը, և խանութ մը բացավ Պոլիս, Մահմուտ Փաշա։ «Իփեքճիությունը» «թոհաֆճիության» վերածեր։ Անշուշտ դեռ պստիկ խանութ մըն էր իրը, մանավանդ շատ աննշան՝ բաղդատմամբ ուրիշ երկու «թոհաֆճի» խանութնե¬ րու, որոնց մին ձիշդ իր քովը, մյուսը դիմացը։ Այդ երկու հզոր մրցակիցներու մեջ անտարակույս շատ դժվար պիտի ըլլար Կարապետի գործը։ Ասոնք հեռի էին ըլլալե այն հրեա բոկոտն վաճառիկները զորս լեղապատառ փախուցած էր փողոցներեն, անոնց հաճախորդները հափշտակելու համար։ Հեշտին հաղթանակ մը տարած էր այն ատենը, բայց համը բերանն էր մնացած։ Սակայն Կարապետ մեծցած էր ա՛լ հիմակ, ու մրցման իր դիվային հանճարն ալ միասին։ Ուրիշ մը՝ այս նոր ասպարեզին ու մրցավայրին վրա պիտի մնար ձեռնածալ, համեստ ու հանդարտ, հետամուտ՝ օրինավոր շահելու ու դանդաղաշարժ առաջադիմության։

Կարապետի մեջ մրցման ոգին ահագին ու ահեղ սավառնանք