պատրվաներ ստեղծեց այդ խանութին մոտենալու՝ երբ տերը դուրսը, դրան առջև կը կենար․ բայց մարդը չէր տեսեր զինքը։ Սաայն, դիտեց որ շատ անգամ այդ երկու խանութպաններ՝ միևնույն ժամանակ գոցելով խանութնին՝ միատեղ կելլային Լերթային։ Բարեկամ էին ըստ երևույթին մտերիմ ու սիրալիր։ Արհեստին մրցակցութունը զանոնք թշնամի ընելեհեռի կարծես իրարու մոտեցուցած, մտերմուցած էր ընդհակառակը։
Արդ, օր մը, Կարապետ իր քովի խանութպանին ըսավ թե այն իրիկունը ինքն ալ Գում–Գափու պիտի երթար, հետևապես իրեն ըներանար՝ եթե արգելք չէր ըլլար։
― Վա՞յ, անանկ է նե,― պատասխանեց Օհան աղա,― այս իրիկուն քեզի հետ քանի մը հատ ճնկենք։
Ու պատահեցավ որ դիմացի խանութպանն ալ նույն ժամուն գոցելով իր խանութը՝ ըներացավ Կարապետին և Օհանին։ Այս վերջինը ծանոթացուց իրեն նոր արհեստակիցը Խաչիկ աղային, որ քիչ մը կարծես արհամարանքով վերաբերվեցավ իր նոր ծանոթին հետ։
Բայց և այնպես, ետքը, կազինոյին մեջ, օղիի գավաթներուն ազդեցությանը տակ, Խաչիկ աղա ալ մտերմացավ իր դրացի խանւթպանինհե և սիրալիր ու բարյացակամ եղավ անոր նկատմամբ։
Օղիի սեղանին առջև, Կարապետ տեսավ թե իր դրացի Օհան աղան որքան դյուրաբորբոք, բուռն և անմտած մարդ մըն, Խաչիկ աղա նույնքան հանդարտ և պաղարյուն, քիչ խոսող և խոհուն անձ մը։ Նկարագիրներու այդ հակընդդիմությունը ուրախությամբ լեցուց Կարապետը։ Անկեց ետքը քանիցս այդպես Գում–Գափու երթալու պատրվակին տակ, Կարապետ ըներացավ երկու թոհաֆճիներուն և մտավ անոնց մտերմությանը մեջ։ Իմացավ խուլ հրճվանքով, թե որքան որ ալ Օհան և Խաչիկ բարեկամ էին՝ իրենց խանութներուն մերձավորության բերմամբը, զիրար շատ չէին սիրեր․ նախ իրենց հակոտնյա նկարագրին և հետո ընտանեկան հին ու անմռանալի խնդրո մը պատճառով։ Իրենց երիտասարդությանը, Օհան և Խաչիկ միևնույն աղջկան «զարնված» էին։ Ասկեց բախում մը, որմե Խաչիկ ավելի նուրբ և ավելի