Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կը խոսեր և Կարապետ շատ անգամ կիմանար անոր ձայնը, երբ կը պոռար իր պաշտոնյաներուն։ Ժաման ակ մը չհամարձակեվեցավ մինչև իսկ բարևել զայն, անոր դիրքեն, ճոխ խանութեն ու պատկառելի հասակեն սահմռկած։ Բայց առտու մը, սանկ շատ խոնարհաբար իր տված մեկ բարևին, տեսավ, որ Օհան աղան ժպտելով և մտերմորեն պատասխանեց։

— Ի՞նչ է ան նայինք, բարեկամ, ըսավ, մեզի դրացի եկար, ո՞ւր տեղացի ես, և այլն։

Կարապետ ըսավ թե ով էր և ուրտեղացի էր և իր խոսվածքին մեջ անանկ անհամեստություն մը, հարգանք մը և մինչև իսկ վախկոտություն մը դրավ որ Օհան աղա կամ մեղքցավ զայն, կամ ավելի հիշդը համակրեցավ անոր։

— Աստուծով դուն ալ առաջ կերթաս, մեզի պես խանութպան մը կըլչաս, ըսավ։

Եվ իբրև քաջալերանք ավելցուց․

— Պակաս ապրանք մը, բան մը ունենաս նե մենե առպարոն Կարապետ։

— Գլխուս վրա, շնորհակալ եմ, պատասխաներ Կարապետ, ուրախ և գոհ։

Այն օրեն ետքը, բնականաբար Կարապետ մշակեց իր հարաբերությունը քովի խանութին հետ։ Առտու իրիկուն թեմեննահ ըրավ, լեզվին վրա շաքար ու մեղը դրած, նայվածքին մեջ խոնարհություն և շարժումներուն մեջ արգահատանք հրավիրող ձև մը։

Իր մրցակցին մեկը սիրաշահած էր Կարապետ, գրպանը դըրած էր զայն գրեթե։

Կը մնար մյուսը։

Մյուսը, Խաչիկ աղա Մորուքյան, զուգադիպությամբ մը ան ալ Գում—Գափուցի, ավելի տարեց էր, ավելի նրբակազմ, բարեձև, աղեբեկ մորուքով, և քիչ մը խոժոռ նայվածքով։ Հավանաբար, անոր մերձենալը ավելի դժվար բան մըն էր։ Կարապետ ամիսե մը ի վեր խանութը բացած էր, և Մորուքյան տակավին մինչև անգամ անգիտնալ կը ձևացներ ճիշդ իր դեմը իրեն մրցակից խանութ մը բացված ըլլալը։ Կարապետ, օրվան մեջ, երբեմն