Էջ:Novellas of Erukhan.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Վերջապես ի՞նչ պատահեցավ քեզի, պարո՛ն, հարցուցիր, գործին վախճանը իմանալու անհամբեր։

— Գացի Ամերիկա…։ Ի՞նչ երևցավ աչքիս այդ շքեղ ու ահագին երկիրը, ոչնչություն մը․ վասնզի կինս հետս չէր, վասնզի՝ հակառակ ինծի տրված բոլոր ապահովություններուն՝ չարաշուք կասկածներ սիրտս կը խոշտանգեին․ հեռուեն, հայրենական գյուղս դրախտավայր կը թվեր ինծի, և այդ Ամերիկան կոշտ ու անիմաստ տեղ մը։ Ինծի ղրկած առաջին նամակեն իսկ կինս կը զգացներ իր անհանգստությանը ծնողաց տանը մեջ։ Բայց կապահովեցներ զիս թե պիտի համբերեր, մեր ապագա փրկությանը համար…։ Աղեկ, մոլեգնորեն սկսած Էի աշխատիլ․ ի սկզբան քիչ շահեցա, խնայողություն ըրիք հետո շատ շահեցա…։ Ուրախ էի․ գուցե նպատակս իրագործվեր…։ Միակ մխիթարությունս, կնոջս նամակներն Էին… անոնցմով կը սնանեի, կապրեի այդ անտանելի օտարության մեջ։ Անցավ տարիուկես․ և ահա օր մը նամակի մը մեջ կինս կը հայտներ թե ծնողացը տունը իրեն համար կատարյալ դժոխք մըն Էր եղած…։ Իր առողջությունն ալ այնքան լավ չէր։ Ամերիկան գլխուս դարձավ…։ Ի՞նչ ընեի, ի՞նչ կրնայի ընել այդքան հեռուեն․ և մանավանդ գիտնալով կնոջս զգուշավորությունը, հեռուն՝ օտար երկրի մեջ զիս դառնացնել չուզելու իր մտահոգությունը, իրավամբ կենթադրեի թե շատ բան կը ծածկեր ինե, ճշմարտությունը ամբողջությամբ չէր ըսեր։ Ե՞տ դառնայի, թողլով գործս ու ասլագայիս իրագործումը։ Նամակ նամակի վրա գրեցի, սիրտ տալով, մանրամասնություններ ուզելով։ Հետո մեկ քանի ամիս լուր չառի իրմե… Չարաշուք մտածումներ ըղեղս տանջեցին ու աշխատության կորովս երթալով կը տկարանար… Հե՞տո նամակ մը առի, սա նամակը (գրպանեն հանելով ցույց տվավ ինծի), վերջին նամակը, պարոն, որ խեղճ կնոջս արցունքին մեջ թաթխված էր և արդեն մահ կը հոտեր…։ Կուզե՞ք որ ձեզի կարդամ…։

ԵՎ խոսակիցս բացավ նամակը, թուլցած, քուրջ դարձած թղթի կտոր մը, և գրեթե առանց վրան նայելու, լուսնի տժգույն լույսին մեջ կարդաց զայն, կամ ավելի՝ գոց ըսավ զայն դողդողջուն ու լալագին ձայնով։ Չեմ հիշեր լսած ըլլալ ավելի վշտալից

153