Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և տխուր բան մը քան այդ արտասվահեղձ նամակին ընթերցումը։ Մարտիրոսություն մըն էր։ Հոգիի տառապանք մը քիչ անգամ այդքան սրտահույզ, այդքան տպավորիչ կերպով արտահայտված էր։ Այդ նամակը, պահ մը, իմ հոգիս ալ կը սգավորեր այնքան՝ որքան այդ խնղճ մարդունը…։ Եվ երբ լմնցուց խոսակիցս գրեթե ոչնչացած էր․ չէր լար չէր հեկեկար գրերուն կը նայեր աչքերուն տարօրինակ, դիվային սևեռումով մը․ և ես վայրկյան մը վախցա թե մարդը խենդացած կըլլա։

-Այդ նամակե՞ն ետքը, հարցուցի ուժգին ձայնով մը, մարդը սթափեցնելու համար։

— Ալ ոչինչ,— խորդաց, կոկորդը գելանված…։ Այո՛, անկե ետքը ոչինչ…։ Աշխատությունս իսկույն դադրեցուցի, որովհետև անկարելի Էր աշխատեիլ…։ Հետո, օրին մեկը, կնոջս շատ մոտիկ բարեկամուհիներեն մեկը որ Ամերիկա կը գտնվեր և հոն ամուսնացած Էր, կանչեց զիս, և ավելորդ ձևաբանություններե հետո իմացուց թե կինս մեռեր Էր։Ի սկզբան չհավատացի, վասնզի չէի ուզեր հաշտվիլ այն գաղափարին հետ թե կինս կրնար մեռնիլ։ Նամակը ցուցուց… իր ծնողքեն էր․ ճիշդ էր ուրեմն․ մեռեր էր կինս… դուրս նետվեցա, փողոց փողոց քալեցի ժամերով․ պահ մը մտածեցի անձնասպան ըլլալ․ բայց ներքին ձայն մը կըսեր ինծի թե հարկ էր վրեժ լուծել…։ Վրե՛ժ, այո՛, վրեժ կը գոռար՝ էությանս բովանդակ թափը այդ բառին մեջ սպառելով…։

Եվ կարճ դադարե մը ետքը՝

— Որովհետև պետք է գիտնաք, պարո՛ն, ավելցուց, թե հետո ավելի պժգալի և զարհուրելի մանրամասնություններ իմացա կնոջս այդ բարեկամուհիներեն որուն կը գրեր եղեր կինս ամեն բան խոստովանելով անոր…։ Այդպես, իմացա թե քենակալս, որուն տված հավաստիքները ըսի ձեզ կնոջս մասին, նախկին դպրոցական ընկերս և բարեկամս, այդ հրեշը ուզեր է, փորձ փորձեր է… խեղճ ու անտեր կնոջս պատիվին դպչելու․ կրնաք երևակայել հուզումը որուն կինս մատնված ըլլալու Է այդ հրեշային փորձին հետևանոք…։

Խոսակիցս լուսնին նայեցավ, որ հիմակ երկինքին բարձրերը ելած՝ պզտիկցեր էր, ու ծովուն վրա սպիտակ ջնարակումը

154