Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կը գրավեր։ Շատ անգամ, երբ ուրիշ զբաղում չունենար, նավամատույց կը վազեր ու շոգենավեն ելլողներեն ոմանց բեռները շալկելով տուն կը տաներ։

Քիչ շատ հարուստ թազի մը մեջ հաստատած էր իր գործերուն գլխավոր կեդրոնը. պարապու ժամերոն, իբր կատարյալ ստամբակ մը, կատակաբանություններով, թռչունի և կենդանիներու ձայնի նմանություններով կը զվարճացներ թաղեցիները, մանավանդ դպրոց գացող փոքր աղջիկները, որոնք գրեթե ամեն իրիկուն անոր շուրջը կը խռնվեին ու կըսեին։

— Հայտե, Համբի՜կ, կատուի թախլիթ մը ըրե մեզի։

Այն ատեն ստամբակը կը սկսեր կատուներու ՝ ճշմարիտ պայքար մը որ միշտ կը վերջանար արուին՝ այսինքն իրեն փախուստովը։ Մանկուհիներուն ճվըլտուքը հաճույք կը պատճառեր չարաճճի տղուն։ Ինք որ բնավ գիտակցություն չուներ ոչ ծնողքի, ոչ քրոջ, ոչ որևէ սրտակցի գորովի վրա, այն գաղտնի զորությունեն մղված որ ամեն մարդու սրտին խորը կապրի ու պատեհ առիթով դուրս կը պոռթկա , Համբիկ, անգիտակցաբար, համակրանք մը, սեր մը գրեթե կը զգար այդ փոքրիկ անմեղուկ արարածներուն համար, ու ա՞լ անդիմադրելի պետք մը եղած էր իրեն անոնց պչրական շատախոսությունները լսել, ու գոհացնել անոնց ամեն տղայական պահանջումները։

Օր մը, իրիկվան դեմ, նավամատույց իջած էր, իր սովորության համեմատ բեռ փոխադրելու։ Շոգենավը մոտենալուն պես, խումբ մը բոկոտն տղաքներ, որոնք հոն կը սպասեին, ակնդետ, սովալլուկ գայլերու պես կը թափին շոգենավեն դուրս ելլողներուն վրա, իրարմե հափշտակելով անոնց ձեռքը գտնված բեռները։ Համբիկ այս մասին բացառիկ ճարպկություն մը կը ցուցներ, ամենեն «յաղլի մուշթերիին» ձեռքի բեռն առնելով մինչև անոր տունը կը տաներ։ Արդ, այն իրիկունը, շոգենավը մոտենալուն, բեռնակիրները արդեն կը սպասեին․ դուրս ելլողներուն մեջ շքեղորեն հագնված օրիորդ մը երևցավ որ ձեռքը բռնած երկու խոշոր ծրարները երկնցուց Համբիկին, որ առավ զանոնք, անգամ մը աղջկանը երեսը նայեցավ, և հետո հարցուց թե ո՞ւր պիտի տաներ ծրարները․մանկամարդ աղջիկը թրթռուն