Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մը կը հաներ, և ապա աղտոտ լաթ մը փռելով առջևը՝ կը սկսեր մուրալ... Խորհրդավոր միանգամայն արգահատելի էր այդ վաղեմի կնկա վիճակը՝ ո՞ւսկից կուգար, ի՞նչ էր անունը, ոչ ոք գիտեր. «պապուկ» կը հորջորջեին ձայն․ ամեն առտու իր այդ հավիտենապես միօրինակ կերպարանքովը, շարժումովը, քալվածքովն ու ոտնամաններովը կը դառնար փողոցին անկյունեն և կը քաշվեր եկեղեցվո դռան այն մութ անկյունը ուր կր մուրար։ Եկեղեցի հաճախող ջերմեռանդներեն շատ քիչեր՝ այդ տխուր ու մռայլոտ մուրացիկին վրա ի գութ շարժելով տասնոց մը կը նետեին լաթի վրա, ուր կերկննար անմիջապես պապուկին չոր, կռնծած ու երակներով ծածկված ձեռքը, ու ցնցոտիներուն մեջ աներևույթ կըներ դրամը. ողորմություն տվողին երեսը չէր նայեր, միայն, երբ տասնոց մը գար արատ մը հորինել թուխ լաթին վրա, շուրթերը կերերային, իբր միակ նշան շնորհակալության։ Բայց ո՞ վ զարմանալյաց, ահա գուլխը վեր կառնէ, աչվըները, մարած ու մթին աչվըները հանկարծուստ փայլակ մը կարձակեն, կծկյալ դեմքը կը մեղմանա, կը թուլնա, կանուշնա, և... ժպիտ մը, անակնկալ ժպիտ մը շուրթերը կը կծկե, ձեռքը կերկնցնե աշխուժով դեպ այն անձը որ տասնոց մը կը դներ հոն։ Հետո մարդը կը հեռանա, կը հեռանան ժպիտն ու զվարթ արտահայտությունը, մռայլը կը պատե վերըստին և գլուխը կիյնա կուրծքին վրա անշարժ ու տխրահամակ ինչպես էր առաջ։ Ո՞վ էր այդ մարդը։ Ամեն առավոտ, ժամը ճիշդ երկուքին՜, այլանդակ սիլուեգ մը կանցներ եկեղեցիին փողոցեն, կռնակին վրա խոշորկեկ սապատով, անութին տակ անբաժանելի հինցած հովանոցով, խոտորնակ նայվածքով, յուղոտ ֆեսով, պատռտած ու գունաթափ զգեստներով, խորշոմյալ դեմքով և ահագին կիսակոշիկներով։ Շատ բաներ կը պատմվեին վրան, իբր թե երիտասարդությանը շոնդալից ու ցոփ կյանք վարած էր, թե մեծ հարստություն մրսխած էր, թե գեղեցիկ էր, թե սիրային արկածներ ունեցած էր, թե..․ և երբ մտածվի որ այս ամենը անցյալը կը կազմեին այն անձին որ այժմ իր անհեթեթ ու տխեղծ կերպարանքովն և եթ