Էջ:Novellas of Erukhan.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կը ներկայանար մեզ, այդ ամենն ուրիշ բան չէին թվեր եթե ոչ առասպելներ կամ առեղծվածներ, վարպետորդիներե կամ ընդվայրացածներե հերյուրված։ Բարեսիրտները «մարդուկ» կանվաննեին զայն, իսկ չարաճճիները «խամպուռ»։ Կերևեր նա փողոցին ծայրեն, կուզը տնկած, խոտորնակ նայվածքը մեկ կետի վրա հառած և ծանր ոտնամաններովը սալարկին վրա անսխորժ ժխոր մը հանելով․ ու կը մոտենար եկեղեցվուն դռանը, հանկարծ բիրտ ու արագ շարժմամբ մը ձեռքը ծոցը կը խոթեր, և աշխուժով ներս մտնելով՝ կը մոտենար մուրացիկին ու տասնոց մը կը դներ անոր դողդողացող ձեռքին մեջ։ Սրտաշարժ բան էր տեսնել այդ երկու խղճուկ և թառամած էակներու միմյանց հանդիպումեն առաջ եկած վայրկենական ոգևորությունն ու վաղանցուկ տագնապը․ ի՞նչ ունեին, միթե կը զգայի՞ն, միթե հրապուրվա՞ծ էին իրարմե, միթե կսիրեի՞ն զիրար, սեր այդ տարիքին մեջ, ուր արյունը սառած, զգացումները չթացած, խանդ ու ավյուն հավետ կորած են, և սակայն ուրիշ ի՞նչ մեկնություն տալ վատացած կյանքի այդ անակնկալ հուրքին, այդ երիտասարդական բորբոքման։

Եկեղեցվուն դուռը փակվելու պահուն, պապուկը կը մեկներ կորաքամակ, մութը կիջներ, անսահման սև վարագույրի պես ծածկելով տաճարին վեհաշուք և հսկայակերտ իրանը, վերջին անցորդներու ոտքին ձայնը լռության մեջ կանհետեր ու Մուե-ինն իր յաթսրին հետ երկյուղած հառաչը կուղղեր դեպի երկինք, ու ամեն մեքենական ու հարանման արարողություններեն ետք, երբ մեկը գտնվեր եկեղեցվուն մոտ պիտի լսեր ոտից դանդաղ բրդուք մը, որ համատարած լռության հետ կարծես կը խաղար՝ հրճվանք զգալով զայն վրդովելուն։ Մութին մեջեն կը առաջանար վեր մը... մարդուկը, կը մոտենա հաստակառույց երկաթապատ դրան, վեր կառնե իր գետնահած ակնարկն ու կը նայի երկու վայրկյան կը մնա այդպես․ արձանացյալ, հոգոց մը կը հանե, կը դառնա հանկարծ, հովանոցը կը տեղավորե անութեն տակ, կուգը կը երերցնե անդամ մը ու կանթեղին դեղնաշուրթ լույսին մեջ կերթա, կանհետի։

Ամեն օր այս մթին ու խորհրդավոր գործողությունները կը