տեղոքը պիտի ընես, աղեկ մտիկ ըրե․ քիչ մը զոռ է ամա, ի՞նչ ընենք, զավա՛կս, անքի աս տերեճեներուն հասեր ես նե, ամեն պանի խադլամիշ պիտի ըլլաս․ մինակ յա Պեյօղլուի յա Ղալաթիայի պալըխբազարները կը գտնվի լևրեկ պալըխի, վախտը անցած է, կտնըվելուն ալ շատ շուպհե ունիմ, ամա մեյ մը նայե․ բեք սուղ ծախելու համար պազը պալխճի կը պահե։ Ինչ ընես չընես պիտի կտնաս ատ ծուկը․ կտա՞ր մի, կառնես ինծի կուգաս․ փուղը կը հանենք մեջեն ու պան մը կը կարդամ վրան, ետքեն տուն խավուռմիշ կընես, կը ծեծես, թոզ կրնես, իրիկունը էրիկդ կա նե՝ կերած կերակուրին, խմած խախվեին մեջ մեյ֊մեկ քիչ կր ցանես․ կուզես նե յաթախին մեջն ալ կրնաս ցանել։ էյեր ամիս մը չքաշած՝ էրիկդ բիրիբաք չըլլա նե՝ թող ինծի ֆալճի Մարիամ չըսեն։ Հատե կրնա տե ըսածս ըրե, ախճի՞կս, ամա մութլախ ընելու է, հեմ տո՛ւն պիտի ընես․ պաշխասին չպիտի իմանա։
Դուրս ելավ Սիրանույշ գլխիկոր բայց մեծապես սփոփված։ Միտքը դրավ այն իրիկունը իսկ, մութ ատեն, ամեն վտանգ աչք առնելով, հիշյալ ձուկը փնտռելու ելլել և ինչ դին ալ ուզվի տալ։
Բերայի փողոցներուն մեջ լապտերները արդեն վառված էին․ բարակ անձրև մը կը թփթփար․ կառքերուն ու անցուրդներուն երթևեկը ցանցառցած էր։ Կին մը՝ գլուխը սև ջալի մը մեջ փաթըթած՝ մտավ այն փողոցը ուր ձկնավաճառներ սփռած են իրենց տեսակ տեսակ ձուկերը, որոնց հատկությունները կը ծանուցանեն մեծադղորդ գոչյուններով։ Կինը՝ երկչոտ քայլերով մոտեցավ առաջին ձկնավաճառին ու կամաց մը հարցուր թե լեվրեկ ունե՞ր։ Մարգը կնկանը երեսը նայեցավ զարմացումով, գլուխը քերեց և ըսավ․
— Ի՞նչ կընես, քուրի՛կս, աս վախիդ լեվրեկ նե կեղեր իմ քովս չկա, պաշխասիին հարցուր։
Սիրանույշ,—ինքն էր,— թեթև հառաչ մը արձակեց և հեռացավ․ քիչ մը վար ուրիշ ձկնորսի մը դիմեց ու նույն հարցումը ըրավ․
— Իմ քովս չի կա, քուրի՛կս, ամա, ինծի կուգա քի Համրիկը ունենալու է․ ան շունշանորդիին քովը ամեն պան կա․ ինծի