Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդքան պաղած էր իրմե, և կնոջական սուր հոտառությամբը կռահեց որ ուրիշ մը իր իրավունքնորը հափշտակած էր ձեռքեն, ամուսնին սերն ու համակրությունը ինք վայլելով։

Օրերով մտածեց ընելիք վրա և վերջապես վճռական որոշում մը տվավ։ Լսած էր թե նշանավոր կին հավահմա՝ ըսքանչելի գուշակություններ զատ՝ իրեն պես վշտակիրներուն ցավերը կը դարմաներ անանկ դեղերով զորս բժշկությունը կանգիտանար։

Ճարահատած, Սիրանույշ, արցունքները հրելով աչքերուն խորը, հառաչները կուլ տալով, ելավ այդ հավահմային գնաց։ Խոշոր կին մըն էր վաթսուն տարու, բազմոցի, մը անկյունը հանգըստավետորեն նստած,ձեռքը համրիչ մը զոր շարունակ կը դարձներ։

Մայրական գորովալի շեշտով մը ընդունեց մանկամարդ հաճախ որդուհուն, որուն կերպարանքը զննած էր փայլակե ավելի արագ նայվածքով մը, ներս մտած պահուն:

― Եկու նայիմ, ախճի՛կս, տե՞րտդ ինչ է։

Հեծյուն մը ելավ խեղճ Սիրանույշին կոկորդը, այտերը շառագունեցան, աչվըները լեցվեցան։

— Ըսե, ախճիրկս, ըսե քի տերտիդ տերման մը ընեմ։

Անկեղծ ու սիրալիր այդ ձայնը հուզեց Սիրանույշի սիրտը որ դուրս տվավ իր բոլոր դառնությունն ու բոլոր վիշտը, լալով պատմեց իր առաջին սերն ու ետքի դժբախտությունը, և աղաչեց պաղատեցավ հավահմա կնոջ որ դեղ մը, դարման մը ընե, որով ամուսինը նորեն իր ընտանի հարկին մեջ փնտռե ամեն հաճույք ու ամեն վայելք։ Կինը՝ զգացված ձայնով ըսավ Սիրանույշին.

— Զավա՛կս, հեչ հոգդ մ՝ըներ, քեշկե ամենուն ալ տերտը ատ ըլլար.ամիս մը չքաշած՝ էրիկդ վրադ խենդ պիտի ելլա։

Հետո, անմիջապես դեմքին արտահայտությունը փոխվեցավ, աչվըները կիսովին գոցվեցան, շուրթները սկսան երերտկալ փսրտուք մը հանելով, ու ձեռքին մատներն սկսավ տենդորեն դարձնել համրիչին սև հատիկները։

Քառորդ մը տևեց ասիկա։

— Ախճի՛կս, ըսավ վերջապես երբ այգ մունջ արարողությունը վերջացավ, հիմակ քեզի բան մը պիտի ըսեմ, տեղնի