Էջ:Novellas of Erukhan.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երեք֊չորս ամիս անցեր էր մայրիկին մահվանեն ի վեր, ու հիմակ Խաչիկ աղան, երկու զավակներուն հոգատարութիունը պատրվակելով, երկրորդ անգամ կարգվեր էր իր դասակարգեն էոարիքոտ աղջկան մը հետ։ Պսակվելուն երկրորդ օրը, երբ տրղաքները «վարպետ տուտուեն»[1]) վերադարձին, տեսեր էին այդնոր դեմքը, որ խեռ ու չար նայվածք մը կարձակեր իրենց վրա, հայրենին ըսած էր խռպոտ ձայնով մը․

— Ասկե ետքը մայրերնիդ աս է․ էյեր անոր խոսքը մտիկ չընեք նե, ձեզի կսատկեցունեմ։

Հեք որբերը, դողդողալով պագեր էին «նոր մայրիկ»-ին ձեռքը, որ կեղծավոր շեշտով մը, իր էրկանը երեսը նայելով, ըսեր էր․

― Խելոք կենաք նե, պիտի սիրեմ ձեզի։

Բայց չէր սիրած։Մեղրալուսնի մեկ քանի շաբաթներն անցնելե ետքը, Խաչիկ աղա սկսեր էր իր կենցաղը, առտուն մութնուլուսուն դուրս ելլել տունեն և իրիկունները շատ ուշ տուն դառնալ, օղիեն գրեթե ապուշցած։Իսկ վայրագ կինը, ընտանիքին տիրապետող միակ տարրը, սկսած էր չարշրկել մանուկները, կատաղորեն ծեծելով զանոնք՝ երբ ամենափոքր հանցանք մը գործէին։

Փոքրիկը՝ մորուին կռփոցներեն սաստիկ խռշտանգված կսկսեր աղաղակել․

— Ես առջի մայրիկը կուզեմ․․․

Այս խոսքերը ավելի կզայրացներ անողորմ կինը, որ կկրկնապատկեր իր հարվածները։ Եվ երբ քույրր միջամտեր խեղճ եղբայրը ազատելու համար, ինքն ալ լիառատ բաժին մը կստանար կռփոցներեն․ խեղճ մանկուհին ձայն չէր հաներ, բայց կմրմնջեր․

— Ա՜խ, առջի մայրիկս․․․

— Երկու մանուկներուն այս դժոխային կյանքը երթալով կվատթարանար։

  1. «Վարպետ տուտեն» տնային տեր-թոդիկյան դպրոց։