Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սևությունը և բոլոր անսահման կսկիծները, զորս մեծածավալ այդ մահարանը ցանած է կենդանիներու սրտին մեջ։

Գետինը, մեռելաթաղին խրճիթին ետևոքը հիմակ կհանգչեր ճաղը, զոր չորս մեռելակիրները բերած էին՝ իրենց հուժկու սըրունքներուն բովանդակ արագությամբը, հուղարկավորներուն ժամանումեն շատ առաջ։ Երկու տղեկները դագաղին քով կեցած էին։ Աղջիկը ասդին առնելով աղտոտ ծածկույթը, բացած էր մորը երեսը․ խեղճ կինը տառապագին կյանքե մը ետքը մեռած ըլլալու էր, որովհետև նիհար էր, սարսափելի կերպով նիհարկծկված շրթունքներուն ճեղքեն երկու-երեք դեղնած ակռաներ կերևային կիսախուփ աչքերուն մեջեն հազիվ նվաղկոտ նշույլ մըկընդնշմարվեր․ ամբողջ մորթը մագաղաթի կտոր մըն էր կարծես, զոր անցուցած էին այդ ճղճիմ գանկին վրա։

Աղջիկը կնայեր իր մորը կսկծալի դեմքին ու կուլար։ Իսկ մանչը, մահվան անգիտակից, սկսած էր գերեզմանեերեզման ցատկել, քրոջմեն ապահովություն ստանալե ետք մայրիկը կքնանար ու․․․ պիտի արթննար ալ։

Տերտերը, հանգստանալե ետք, խաշը ձեռքը առավ և մեռելակիրներուն հրամայեց, որ ճաղը փոսին քով տանին։

Թաղման հանդեսը շատ անշուք և կարճ տևեց։

Միայն, երբ մարմինը փոս իջեցնելե ետք սկսան Հողերը թիակով մեջը նետել խոռոչային խորաթինդ աղմուկով մը, տղեկը, որ ձեռքն ետին կապած կեցեր էր փոսին եզերքը՝ հարցուց հորը․

— Աղապա, ինչոո համար մայրիկս ասանկ կընեն կոր։

Մարդը, որ հոգնած էր և սրտնեղած, առանց խեղճ տղուն պատասխանելու մրմռաց․

— Այս լակոտներուն ալ մերամ հասկցնելու է։

Քիչ մը ետքը նորեն նույն ճամբուն վրա կգտնվեին հինգ հուղարկավորները, արյունքրտինք թափելով օգոստոսի հրատապ արևին տակ, որ կապույտ մթնոլորտին մեջ ակնախտիղ փողփողողներ առաջ կբերեր։ Ութամյա աղջիկը ետևնուն կերթար՝ եղբորը ձեռքեն բռնած, որ այս անգամ կթզկար, մայրիկս, մայրիկս կուզեմ աղաղակելով ու թապըլտկելով փոշիներուն մեջ։