Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կառնեմ, ըսավ Բերուզ, ոտքի ելլալով... ամա մեյ մը մորս հարցանեմ...։ ֊

-Բեք աղեկ, հարցո՛ւր։

Ոտքի ելան, Կումիկ անձկոտ փողփողումով մը՝ Բերուզ, իր դեմքի բնական զվարթ արտահայտությունովը։ Ու բաժնվեցան։ Դրանը առջև, փիսիկը, որ կը սիրեր այդ աղջիկը, անոր ոտքերուն քսվրռտկեցավ կռնակը ուռեցնելով։ Բերուզ ծռեցավ, շոյեց անոր կռնակին բուրդը և գիշեր բարի ըսելով ելավ գնաց։

Դ.

Իր խշտիքին վրա, այդ երջանիկ գիշերը, ոսկի երազներ երազեց երիտասարդ ձկնորսը. ծրագիրներ պատրաստևց այդ աղվոր սևաչվի աղջկան սիրտը բոլորովին շահելու համար, վասնզի անոր ոչ այնքան փութկոտ ձևերը շատ վստահություն չէին ներշնչեր իրեն։ Ալ դժոխք կերևնար իրեն նավակայքին այդ ծակը, ուր կյանքին ծաղիկը ապրեր էր։ Իր ապագա կյանքին հետին մանրամասնություններուն իջավ, մինչև իսկ պզտիկ պզալիկ կլորիկ մանչու մը ճվոցը լսել կարծեց Բերուզին գրկին վրայեն։ Հույսերու, սարսուռներու, երանությանց առաջին գիշերը ապրեցավ Կումիկ, բայց հետևյալ առտուն նորեն արևը չէր ծագած երբոր փոթուրը սրունքներեն վեր քաշելով իջավ նավակայքը և մակույկը լողացընելով ծով ելավ։ Իր եռանդեն ձուկերը տուժեցին, որոնցմե մեծ քանակությունով բռնեց։

— Հայտե՛, հայտե՛, եկեք, եկեք, նոր մարդ պիտի էվելնա, կը մրմռար իր մունջ երեներուն, Բերուզս ուտել կուզե, կը Հասկընա՞ք կոր...։ Եվ ողնափայտին խորը խորակաձուկերուն ոգեսպառ թապլտուքները բոլորովին տարբեր հաճույք մը կը պարգևեին հիմա սիրահարված ձկնորսին։ Աղջկան սիրտը բոլորովին գերելու հափշտակաթյան մեջ, Կումիկ այդ օրը իր բռնած ձուկերուն լավագույններեն մեկ օխայի չափ զատելով տարավ իր խուցը պահեց, պնակի մը մեջ։ Հետո, նավամատույցին վրա, ախորժաբեր հրավերներու սաղմոսերգության մը ուժովը, շուտ մը ծախեց չավելային պարունակությունը և օղիին շիշը լցնելով մտավ մակույկ. ճամբան, մինչև նավակայք, թևճակի երկու հարվածի