Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջտեղ, ըմպեց կենդանատու նեկտարեն, երևակայությունը զինելով, իր պատրաստած առաջին նվերին ազդեցությանը վրա տարապայման խանդավառված։

Մթնշաղ էր երբոր նավակայքեն ներս քշեց մակույկը։ Ընդհանրապես Բերուզը այդ միջոցներուն կերևար։ Ձկնորսը ոտքը իր խցիկին սանդուխին դրած պահուն, հեռվանց, նավակայքին խորեն տեսավ աղջկան շրջազգեստին ծփանքը: Հուզված, աճապարեց վեր ելավ սանդուխեն, անկեց առաջ խուցը մտնելու և իր սրտին հատորը ընդունելու համար։ Խուցիկին դռնեն, սակայն, ակնարկ մը նետելով, աղաղակ մը արձակեց և ներս խուժեց։ Կատուն շորս թաթերովը ձուկերուն վրա ինկած, — այն ձուկերուն զորս Կումիկ Բերուզին պիտի մատուցաներ և որոնք, իր մտածումովը, հաղթանակին նվիրագործումը պիտի ըլլային, — կատաղի ախորժակով մը կուտեր։ Կումիկ՝ մոլեգնության տագնապի մը ենթակա՝ ուժգնորեն բռնեց կատվին պոչեն և անգամ մը դարձնելով օդին մեջ, գետինը զարկավ։ Կենդանին, իր խընճույքին մեջ այդպես վայրենորեն ընդհատված, վայրկյան մը գետնաթավալ մնաց՝ սրտակտուր մլավյուն մը արձակելով. բայց ձկնորսը, աղետին առջև, ավելի կատղած, նորից բռնեց զայն ետևի թաթերեն, և անոր մարմինովը օգին մեջ շրջանակներ գծելե հետո ցնորագին արագությունով՝ զարկավ հաստ գերանի մը։ Կատվին գանկը ճեղքվեցավ, ըղեղը արյունին խառնված չորս կողմը ցայտեց, և մարմինը, զոր ա՛լ ձգեց Կումիկ, անշունչ ինկավ գետինը, բերանը բաց, արյունաթաթավ։ Այդ նախճիրին առջև, ձկնորսը, հանդարտած, սփոփանքի «օխ» մը արձակեց։ Եվ պիտի երթար ձուկերը աշքե անցընելու, երբ ետին դառնալով Բերուզը տեսավ, որ խցիկին դուրսը կայնած, սառած աչվըներով կատվին անշունչ դիակը կը դիտեր։ Աղջիկը տժգույն դրան սեմին վրա եկավ։

— Դո՞ւն ըրիր ասիկա, Կումի՛կ, հարցուր դողդոջուն ձայնով մը։

— Քեզի համար ձուկ պահեր էի, շունշանորդի հայվանը կուտեր կոր... վրա հասա, իշտե թո՛ղ նորեն ուտե նայիմ... փառքը առավ։