Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբեմն այքան կը դառնանար որ խիստ կշտամբանքներ կուղղեր կնկանր։

— Կնի՛կ, կը պոռար, էյեր Սերոբը պալըխճի ըլլար նե իմ աչքերս ասանկ չէին ըլլար. տերտես քեորցա։

Ու ցավոտ ականողիքներուն մեջ տխուր կերպով կերերցնեը իր պտղած սպիտակուցները։

Արցունք մըն ալ կը գլորեր արևակեզ այտերեն վար։

Բայց ինչպես ըսի, չէր կրնար իր սիրելի տաշտեն հեռի ապրիլ Հաճի Թումա. ուռկանով ու կարթով որսալու անկարելիության առաջքն առած էր ուրիշ միջոցով մը։ Մեկ քանի խոշոր սափոր գնել դնել տված էր Սերոբին, և զանոնք զետեղած էր չորս հինգ կանգուն հեռուն, ծովին հատակը։ Ձուկերն, որք միշտ խորշեր ու ծակեր փնտռելու հետամուտ են, կը մտնեին այդ սափորներուն մեջ ու հոն կը հաստատէին իրենց բնակությունը։ Հաջորդ օրվան գիշեր. Հաճի Թումա, որ ծովին այդ մասը հրաշալի կերպով կը ճանչնար, կը հանվեր, կը հագներ իր մոմազօծ դեղնագույն լողազգեստը, ջուրր կը մտներ ու անձայն անշշուկ կը սուգեր ծովին տակը, կառներ սափորներն, ու կը տաներ զանոնք, ձուկերով լեցված, պատերազմեն հարուստ ավարով ետ դարձող հին զորավարի մը հոխորտանքով։ Այսլափն ալ մեծ մխիթարանք ու բարքական սփոփանք էր կույր ձկնորսին համար։


Իսկուհի տուտուն երբեմն կը փորձեր ետ կեցնել գալն այդ գործեն։

— Մար՛դս, կրսեր, ա՛լ ըռհաթ ըրե, օր մը խազա պիտի պերես կլխուդ, իշտե տղադ տահա տասնվեց տարու է ամա ապրեցնելու խտար քեզի կը կշտացնէ կոր։

− Չըլլար, կնի՛կ, չըլլար, կը պատասխաներ Թումա, տուն չիյտես, չես հասկնար, մինչև քի մեռնիմ նե ծովը չը խալըսիր ծառքես, պեոճեքս չէ մեռեր։

Ու կը շարունակեր իր ձկնկուլ սափորը ծովին հատակը իջեցնել ամեն օր, ու գիշեր, ուշ ատեն վերցնել, միշտ ձկնառատ:

Բայց գիշեր մը, երբ Թումա նորեն ծովին հատակեն տուն բերավ սափորները, ձուկի հետքն անգամ չը դտավ անոնց մեջը. զարմացավ ապշեցավ։