Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանեց, որուն պարունակությունն իր կոշկոռոտ ափին մեջ թափելե ետք, սկսավ համրել։

— Քսանվեց ղրուշ, մրմնջեց գոհունակության ժպիտով մը և իր բարակ պեխը ոլորելով։Անանկ է նե սա գիշեր Թոտիին եմ։

Եվ երբ կր պատրաստվեր գլուխը վար դնել անուշ մրափ մը քաշելու համար, փողոցեն եկած սրագոչ ձայնե մը ականջը տնկեց հանկարծ և ելավ կայնեցավ․

— Սեփն է, ըսավ ինքն իրեն։

Պատուհանեն դուրս հանեց գլուխը և ահեղ ձայնով գոչեց․

— Ծո Սեփ, աս ատեն վո՞ւր էս։

— Կը ծախեմ կոր, ախպար, տահա չը հատավ, առնող չիկա, պատասխանեց երկչոտությամբ տասներկու տասներեք տարեկան տղա մը, կարճուկ, վառվռուն, մերկոտն, չուխայե պատռտած զգեստներ հագած և գլուխը բաց չարաճճի մը, որ երկու ձեռքը բռնած ուներ ապակիե երկու ամաններ մեջր պատենազուրկ ձկնականջներով լեցուն։

— Ծո տահա չր հատցուցի՞ր միտեաիչին, շունշանորդի, հիմա խաֆայիդ պան մը կը զարնեմ, ճեհելլեմ եղիր սըկե, սաաթե, մը հոս պիտի ըլլաս, միտեան ծախած։

— Բեք աղեկ, ախպար, ըսավ չարաճճին ոստում մը ընելով և աննշմարելի շեղ ակնարկ մը նետելով քովի ցածուկ տան պատուհանն երևցող մանրիկ կարմրուկ դեմքի մը, որ կր ժպտեր։

Սեփ-Հովսեփի կամ Հուսեփի կրճատյալը—ցատկելով խաղալով ճամբան շարունակեց, մինչ սրինգի պես իր սուր ձայնով կը գոչեր.

— Միտեաիչի թավալը՛գ։

Սերքո, եղբայրը, անոր ետևեն կը նայեր խոժոր աչվներով, և գլուխն երերցունելով կը մրմռար․

— էս քուկին հախեդ կուգամ, փի՛ճ։


Ժամ մը ետքը, որո միջոցին Սերքո խորունկ քուն մը քաշած ամանները պարպած ետ դարձավ պզտիկ Սեփ, սրիկա խաղի մը եղանակը քիթին տակեն մրմռալով և միշտ ոստոստելով,