մեջ պատահած մեռելներեն ոչ մեկուն հանդեսին ներկա գտնված էր․ ոչ ժամ գացած էր, ոչ գերեզմաննոց. տունը նստած էր կամ մինչև իսկ անգամ մը, քրոջը մահվան ատենը, Պոլսո իր գրասենյակը իջած էր, հոն ընդունելով երկու փոխանագիրներու ստորագրությանը մեջ, ցավակցությանց ճղակտոր արտահայտությունները։ Իր այս բոլորովին տարօրինակ ժեստը ոմանց հետաքրքրությունը շարժած ըլլավ, Կոպեռնիկոս էֆենդիի գործակատարը, Ղուկաս աղա — ազիզիե[1] ֆեսով և գլխուն ետևը՝ ծոծրակին և քունքերուն ծեփ-ծեփ փակչած մազերով միջահասակ մարդուկ մը, մարդոց առջև երկարամյա անդադրում խոնարհումներեն ողնահարը ծռած,—սրտաշարժ ու կսկծագին ձայնով մը ըսած էր․
— Էֆենդին իր քույրը այնքան կսիրեր որ, եթե ասանկ չներ ու սուգը առներ վրան լար ողբար, պելքի ալ խելքին կուգար։
— Խե՜ղճ մարդ,— ըսած էին այս խորին հայտնությունը լսողները։
Մորը մեռելին անգամ ներկա չէր գտնված։ Իր մեծ եղբայրը, քույրը, քրոջ ամուսինը, հետո ուրիշ մեկ քույրը չված էին աշխարհես՝ մեռելական փոսին եզրը իրենց եղբոր լալահառաչ ներկայության «հետմահու» մխիթարությունեն ալ զրկված։
— Ես մինչև հոն երթամ նե,—ըսած էր անգամ մը Կոպեռնիկոս էֆենդի—ինծի ալ ատ փոսին մեջը նետելու, ողջ-ողջ թաղելու են․․․
Իրեններուն համար տածած այս խանդակաթ սերը ոչ միայն զարմանք չէր պատճառած իր ծանոթներուն, այլ և իր «բարոյական»-ին համար անոնց սնուցած բարձր համարումը ալ ավելի բարձրացված էր։
Եվ ահա տասը տարի ետքը, երբ այլևս ամայությունը տիրած էր իր շուրջը իր ընտանիքին մեջ, ուր միս-մինակ մնացած էր մահվան անողոք կույրզկուրայն հնձումին մեջ, ուր միս-մինակ մնացած էր մահվան անողոք կույրզկուրայն հնձումին մեջտեղ, Կոպեռնիկոս
- ↑ Ազիզիե-ֆեսի յուրահատւկ ձև։