18 6 9
1․ ԽՈՍԱՐԱՆ
Այս օրերս Սամաթիա սույն «լուսարանին» կարևորությունը զգաց և «գործադրեց»)։
Շատ քիչ անգամ տեսնված է զգալ և գործադրել բառերուն համընթացությունը, որուն շարժառիթին վրա ուրիշ միջոցով կը խոսինք։
Սամաթիա սույն հառաջադիմության քայլափոխին մեջ ալ անդրանկության պսակը ընդունեց, Սամաթիա նյութական մոխրին տակ վառ պահեց բարոյական կայծը, և այս օր փլատակաց մեջեն իր հարվածյալ գլուխը վերացած «ԼՈԻՅՍ» կը պոռա․ ստակ կուտա, մինչդեռ հովեն խարխուլ հյուղակին հողե կանթեղը կանուխ կը մարի. կաշխատի, կը հոգնի, կը մսի, կը քրտնի իր զավկին բարոյականը և ապագային վաստրկելու համար։ Վերջապես Սամաթիո թաղը մյուս թաղերեն ավելի ձայն, հուր և ճիգ կարտահայտե և ապագային մեջ ալ դաստիարակ մայրեր կը խոստանա յամոթ մյուս մեծ և հարուստ թաղերուն։ Սամաթիացին զգաց, որ ազգի մը դաստիարակության և հառաջադիմության աղբյուրը կիրթ մոր ստինն Է, զգաց և գործադրեց, աղջկանց վարժարան մը կանգնեց անձնվեր և ազգասեր անձի մը ջանքովն) և ահա այսօր ալ