Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրարու, համբուրեցեք զիրար. հաշտվինք, քանի քրքրենք կնճիռը՝ այնքան սրտեր պիտի արյունենք, այնքան վերքեր բանանք պիտի. եկե՛ք, ձեռք ձեռքի տվեք, միացե՜ք, Սամաթացվոց զորությունը միության մեջ է. սիրեցե՛ք զիրար Սամաթիացիք և հաշտվեցե՛ք։ Սամաթիո խրթին կնճիռը լուծող վերջին և միակ բառն է «հաշտությո՜ւն հաշտությո՜ւն»։