Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

7. ԴՐԺՈՒՄ

Այս օրերս Ագապյանի մեջ ցավալի դեպք մը կը պատահի։ Օր. Աղավնի Վարդանյան և իր քույրը կ’արտաքսվին հոնկե առանց պատճառի կամ առանց դպրոցական կանոնաց դեմ զեղծում մ’ըրած ըլլալնին հաստատվելու¹)։

Ագապյան կը դրժե իր նշանաբանին։ Պ. Փանոսյան կը գործադրել զայս։ Զարմա՜նք։ Գլուխն իր գաղափարը կը խեղդե. իրավունքի բույրը կրիը դժոխքի մը կը խոնարհի։

Այդ սկզբունքի դարձը, այդ ցուրտ գաղափարը կատակ մ’էր, որ զԱգապյանը և զինքը իր մեջ պլլեց։ Հրապարակային մարդ մը, մանավանդ լրագրապետ մը կամ վարժարանապետ մը, պետք է որ սկզբունքի մը այնպես գամվի՝ ինչպես Աստված մը իր խաչին։ Այնպիսի նվիրական բառեր արտաբերել, որոնք շուրթեր պետք է այրեն, այնպիսի գաղափարներ հրատարակել, որոնք ճակատներ պետք է պատռեն, ասոնք են Փանոսյանի պաճուճանքը։

Քանի մ’օր առաջ պ. Փանոսյանի հլու սարկավագներեն։ մեկը կ’ըսել2), թե Ագապյան ապագային օրրանն է. այո՛, օրրան մ՚է իրոք, սակայն մայր չունի, ո՞վ կ’ուրանա զայգ։

Դուք, Ազնիվ օրիորդ, Դուք որ Ագապյանի երեսին ճերմակը եղաք, Դուք որ ի փառս Ագապյանի մինչև ցարդ սուրբ քրտունք թափեցիք3), արդ պ. Փանոսյան փոխանակ Ձեր