Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՛նչեվիցե, ի՛նչ որ կ`ուզե թող ըլլա, բավական է որ կսկիծի7 դուռ մ’է8։

Իմ վիճակս կը հարցնես, բավական բարվոքած եմ, նամակը գրած օրերս9 գեշ վիճակի մեջ էի2), շատ ցավեցա որ զքեզ10 խռովեցի։ Առ այժմ Տ.<ոքթ> օր11 Քյաթիպյան դեռ կը խնամե3), սակայն դեռ.՜.՜.՜ Ա՜հ, թողեք որ հոգեբուխ հառաչով մը զԱստված դղրդեմ... անհունության մեջ եմ ինկած12. հարկ է որ լռեմ...

Բարեկամության13 վրա դիր հույսդ։ կ’ըսես, զիս ավելի կսկիծ14 կը մղես, ո՞ւր են իմ բարեկամներս... ինչո՞ւ հեռուն15 ես...

Պետք է որ շուրթն առ շուրթն տեսնվինք... պիտի տեսնես որ հրդեհ եմ... Ա՜հ շատ բաներ ունիմ...

Ի ՏԵՍՈՒԹՅՈ՜ՒՆ
Պ. Դուրյան

1871 հուլիսի 5 Սկյուտար 17

6

Առ

Պ. Տ. Ադամյան

Սրտակից բարեկա՛մ.

Ժամանակե մ’ի վեր է որ քեզ նամակ մ1 գրեցի1), որ անպատասխանի մնաց. չցավեցա յայդ, հասկցա որ պատասխանելու կամ միջոց չ’ես ունեցած կամ կարևորություն չ’ես