Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պիտի կարդամ միշտ ձեր տողերը քաղցր արտոսրներու փողփողումով4 և վեր պիտի առնեմ5 թաց բարձիս գամված դողդոջ գլուխս, կսկիծներուս6 մեջ վայրկյան մը հպարտ պիտի ըլլամ, կուրծիս7 հևքը վայրկյան մը պիտի դադրի` եղբոր մը վսեմ ոգին ծծելու և իր անմահ8 անունը սրտիս խորերը կուլ տալու։

Ա՜հ, խիստ վսեմ կը շարժիք, եղբայր իմ, և կը ներեք միշտ վեհանձնությամբ մը9 թաղված հոգվույս ցուրտ լռությանը. սակայն ի՞նչ ընեմ. սառույցե10 գոտի մը սիրտս շղթայած է... ո՜հ11, թող12 Ձեր թրթռուն հոգին խոսի միշտ, թեպետև տժգույն ճակտիս վրա այնպես կերևի, որ ամեն բան կը մարի. սակայն կուրծիս13 տակ14 հեղաշրջումներ կեռա՜ն։

Խոսեցեք, եղբայր իմ. խոզին առջև չե՛ք թափեր ձեր մարգարիտներն2), ձեր խոսքերը սառույցե15 ճակտիս ետև16 արևներ են... միշտ17 խոսեցեք18։

19Կուզեի ներա պաշտպան հանդիսանալ, կուզեի այդ Թեր—Հսկա Արամը ճզմել3), այլ ներեցեք, եղբայր իմ, գրիչս ձեռքիս մեջ կը դողա, ահա կը տեսնեք, տարտղնած վիճակի մեջ եմ։ Եվ արդեն այսչափ4)... իմ խոսիլ հարկ չէ։

Գաճաճին գրածին արժանիք տալ է. միակ դուք ալ գրեք, բավական է, արդեն ես այնպես կը կարծեմ, որ այդ խծբծումը շատերուն քմծիծաղին արժանացած է. այսու ամենայնիվ կուզեմ գրիչ լզող գտնել այդ մասին մի քանի տող գրելու3). ասկե զատ, եթե բարեբախտաբար գրելու կարողություն մը ունենայի, ներա ատենախոսությունը չըկրնալ գտնելուս համար ետ պիտի կենայի, վասնզի Արամի այդ թերաքննության մեջ ներա6)... խոսվածքն... անանկ... նկատմտմբ... մը խոսքերուն ակնարկություններ կային, որոնք կրնային Արամին անտեղություններ