Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետրոս Դուրյանի մահվանից մի քանի օր անց Կ. Պոլսի «Օրագիր ծիլն Ավարայրվո» թերթը 1872-ի հունվարի 26֊ի համարում (հին տոմարով) զետեղում է մի թղթակցություն, որի հեղինակը («Հանդիսական մը») նկարագրելով գրողի թաղումը, միաժամանակ հայտնվում է. «Սկյուտարի Ընթերցասիրաց Ընկերությունը Դուրյանի հիշատակն ավելի անմահացնելու համար նորա հեղինակած բոլոր թատրերգությունները, ուրիշ այլևայլ գրած հեղինակությունները մի մատենի հավաքելով ի լուլս ընծայն պիտի» (հոդվածի արտատպությունը տե՜ս «Ընդարձակ կենսագրություն...», էջ 139)։ Այս լուրը հաստատում է նաև «Փունջ» լրագիրը հունվարի 29-ի համարում. «Գոհությամբ կը լսեմք, թե Սկյուտարի Ս. Խաչ թաղի Ընթերցասիրաց պատվարժան ընկերությունը մտադիր է այս վաղամեռիկ բանաստեղծին երկասիրությունները փունջ կապել և տպաղրությամբ ի լույս ածել» (տե՜ս Վահան Զարգարյան, «Հիշատակարան տարեգիրք 1942 տարվո», Գահիրե, 1941, էջ 52)։ Իսկ Տիգրան Բաբազյանը «Պ. Դուրյան» խորագրով իր սրտառուչ հոդվածում գրում է. «Սիրելի մեզ հուսալ, որ հիշյալ ընկերության (ընթերցասիրաց— Ա. Շ.) սույն առթիվ ըրած որոշումն (Երկերի հրատարակման —Ա. Շ.) հաջողությամբ գլուխ կելնե ու հետևապես հանճարեղ գրագետի մը ջանքն ու քրտունքն իզուր թափված չեն ըլլար։ Այո՜, պետք չէ թողուլ բանաստեղծին քնարն, որ երթա անհետանա դարերու փոշիներուն ներքև» «Մասիս» լրագիր, Կ. Պոլիս, 1872, 3 փետրվար, թիվ 1197)։

Շուտով մամուլում տպագրվում է ընթերցասիրաց ընկերության եռանդուն գործիչներից մեկի՝ Գևորգ Չոպանյանի (Չոպան) «Ազգ»-ը, որտեղ մասնավորապես կարդում ենք. «Պ. Դուրյան լուր հոգվույն վսեմ ձիրքերքեն քաղած երկասիրության ընտիր հատվածներ ժառանգ թողած է մեզ այսօր, որք