Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նամակները և թատերախաղերը («Արևելք», 1893, թիվ 2789)։ նյութական միջոցներ հայթայթելու նպատակով նրանք նախապես ֆրանսերենից գրարարի են թարգմանում և լույս ընծայում Շատոբրիանի «Ագալա»-ն, որի առաջաբանում հայտնում են իրենց մտադրության մասին. «Եթէ ըստ ակընկալեաց մերոց յաջողեսցէ մեզ գտանել խրախոյս, ՛ի մտի ունիմք ածել ի լոյս զանտիպ գործս վաղամեռիկ քերթողին Պետրոս Դուրեանի՝ ցանկալոյն այժմեան մերազնեայ բանասիրաց» (Շադոպրիանու Ագալա, Կ. Պոլիս, 1880, էջ զ)։

Սակայն 1885-ին սույն մասնախմբի անդամները ցրվում են, և ձեռնարկը գլուխ չի գալիս։

1890-ին Նիկոմեդիայից վերադառնալով Կ. Պոլիս, Բ. էքսերճյանը որոշում է, այս անգամ միայնակ, տպագրել Դուրյանի երկերը։ Նա մամուլում զետեղում է բաժանորդագրության մասին հայտարարություն՝ տեղեկացնելով,որ իր ձեռքի տակ ունի գրողի «անտիպ գործոց մի հավաքածույն», մտադիր է հավաքել «ցիր ու ցան եղած» երկերն էլ ու «տպյալ գործերու մեկ մասին հետ միացնել և հրատարակել»։ Էքսերճյանը միաժամանակ խոստանում է ժողովածուի սկզբում տպագրել Դուրյանի նկարը, ինչպես նաև որպես առաջաբան, զետեղել կենսագրությունը («Արևելք», 1892, 27 մարտ, թիվ 2453)։ Այս հայտարարությունը մամուլում հավանության է արժանանում, մի ընթերցող (Ռ. Տ. Վ. Հ.) «Առ հրատարակիչս Պ. Դուրյանի գործոց» նամակում առաջարկում է ծրագրվող հրատարակությանը կցել Դուրյանի «Հուղարկավորության հանդիսին նկարագիրը, գերեզմանին վրա խոսված դամբանականներն և յուր հիշատակին ձոնյալ ոտանավորները, որչափ որ կարելի է» («Արևելք», 1892, 17 սեպտեմբեր, թիվ 2594)։ Էքսերճյանը ստանալով Եղիշե Դուրյանի համաձայնությունը, («Արևելք», 1892, 24 հոկտեմբեր, թիվ 2626) ծավալում Է եռանդուն գործունեություն։ «...Ես,— պատմում Է նա,— ծանոթություններ հավաքելու կամ ձեռագիր մը գտնելու համար գրած Էի ի Մանչեսդըր, ի Վենետիկ, ի Սելանիկ, ի Տարտանել, ի Տրամա, ի Զմյուռնիա, անձամբ գացած Էի ի Մոտա (ուր կը բնակի Դուրյանի մայրը), Սկյուտարու չորս կողմը, Պոլսո շատ մը թաղեր, ի Բերա, Պեշիկթաշ, Օրթագյուղ, Ռ. Հիսար, Պեոյյուքտերե, Սամաթիա և ոչ թե մեկ՝ այլ 2 — 3 անգամներ» («Արեվելք», 1892, 28 սեպտեմբեր, թիվ 2603)։ Եղիշե և Ագրիպպաս Դուըյանները նրան են տրամադրում իրենց եղբոր ձեռագրերը կամ դրանց ընդօրինակությունները,