Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ցանեց, ցրվեց ամպ ու [խուխ] թալ փույթ,
Պարզեց [աստղեր, կամար] աստեղց կամարն կապույտ.
13-14 [Թառեր սոխակն ի խիտ սաղարթ՝] Բուլբուլն թառեր թավուտ թփին՝
[Կը] Գեղգեղե [դողդոջ ու] [սրտագին] [զվարթ] գե՜լ աղիոք սրտագին
16 [Կը] Ձայնակցին [սիրո Է օր] [քաղցր] հեշտ սիրո ժըխո՜ր...


13. ՆՎԱԳ է ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈԻԹՅԱՆ

(Էջ 38)

Պ. Դուրյանն այս բանաստեղծությունը օրինակել Է երկու տետրերում, Բ տետրակի ինքնագիրը կորել Է (Տ, Էջ ԺԱ և 61)։

Առաջին անգամ տպագրվել Է Թեոգիկի «Ամենուն տարեցույց»-ի 1914-ի գրքում (Էջ 19—20)՝ վերջին տան ձեռագիր լուսատիպով (ֆաքսիմիլե) և հետնյալ ծանոթագրությամբ. «Միակ անտիպ քերթվածը, զոր Եղիշե արք. [եպիսկոպոս] Դուրյան հաճեցավ մեզ տրամադրել»։

Զետեղվել Է միայն Երուսաղեմի ժողովածուում։

«Ամենուն տարեցույց»-ի տեքստում տեղ Է գտել մի աղավաղում՝

20 Արյուն չը ծըծած հողդ, չը թափած գանկ.

Ե. Դուրյանի և Միհրդատյանցի ցանկերում մտել Է այս բանաստեղծությունը, տարեթվի նշումով, ըստ որում Ե. Դուրյանը փակագծերում ավելացրել Է. «չհրատարակված»։ Ե. Դուրյանի մոտ վերնագրում նշված Է «Ժ-րդ տարեդարձի», իսկ Միհրդատյանցի ցանկում և «Ամենուն տարեցույց»-ում «է»։

Ազգային սահմանադրություն— Արևմտահայերի ներքին գործերին վերաբերող կանոնագրություն, որի հեղինակներն են Ն. Ռուսինյանը, Ն. Պալյանը, Գր․ Օտյանը, Սերվիչենը և ուրիշներ։ Պատրիարքարանն ընդունեց 1860-ի մայիսի 24-ին, իսկ Բ․ Դուռը հաստատեց 1863-ի մարտի 17-ին, Դուրյանի բանաստեղծությունը գրված Է այս վերջինի՝ յոթերորդ տարելիցի առթիվ։