Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միհրդտտյանցի ցույց տված երկու սրբագրություն (տող 5 և 15) համապատասխանում է «Մեղվում» տպագրվածին, իսկ 16-րդ տողը բերված է ինչպես «Մեղվում», բայց չի նշված նախնական խմբագրումը։

12. ԿՈՒՅՍՆ ԼՔՅԱԼ

(էջ 36)

Օրինակված Է ինքնագիր երկու տետրերում։

Տպագրվել է բոլոր ժողովածուներում, բացի 1908, 1922, 1945 (Վենետիկի և հալեպի), 1952 և 1959-ի հրատարակություններից։

ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ

Ո՜հ ինչո՞ւ կուսին (ՏԹ, ՏԹՆԴ)
9 Կա՜յծ ու ծիծաղ, ծաղիկն համբուն, (ՏԹ, ՏԹնԴ)
12 Է կասին ճակատ (ՏԹնԴ)
14 Գեղգեղե գե՜լ աղեոք սըրտին. (ՏԹՆԴ)
19 Ալիք սիրո ցույց տան ձայն՝ նետ, (ՏԹ, ՏԹնԴ)
26 Իջներ զեփյուռ ցողիկ հեշտին՝ (ՏԹ)
30 Հանե կուսին լանջ։ (ՏԹնԴ)


26-րդ տողի աղավաղումը նշել են Բ. Էքսերճյանն ու Ե. Դուրյանը։ Վերջինս նկատում է, որ Ֆելեկյանի խմբագրածն անիմաստ է, ուշադրություն չի դարձված, որ «նույն խոսքին բայն՝ սանին, հոգնակի մնացած է» (ԲԵՀ, 1967, № 1, էջ 167)։ Այս, ինչպես նաև 5 և 19-րդ տողերի աղավաղումները, ցույց է տվել Մ. Միհրդատյանցը (հն, ան)։ Բոլորը մատնանշել է Ա. Գալայճյանը։ Թե ՏԹ-ում և թե Դուրյանի Բ տետրակում 4-րդ տողն է՝

Պարզեց աստեղց կարմարն կապույտ

և ընդգծված բառը անուշադրության սխալ է։ Դա հաստատով է նաև Ա. Գալայճյանը, որ գրում է, թե այդ բառը Ա տետրով եղել է կամար:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՍՐԲԱԳՐՈՒՄՆեՐ

1-4 Հալեց [սառերն] սառեր գարնան արև,
Ոսկի [մատով] մատամբք ծաղիկ, տերև