Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

16 Հոտոտելու կուսի նման՝ (ՏԹՆԴ)

Վ. Թերզիբաշյանն առաջինն է ցույց տվել, որ 14-րդ տողի մերկ բառը ըստ իմաստի անհարիր և տաղաչափորեն սխալ հանգ է՝ առաջարկելով ըստ «Մեղվի» օրինակի փոխարինել «Այն»-ով («Պետրոս Դուրյան», Երևան, 1959, էջ 146): Նման ուղղումը ճիշտ է և արտացոլվել է 1963-ի ու 1967-ի (Երևան) ժողովածուներում։ Գրականագետը վստահ է, որ նախորդ տողի (Երբ միայնակ ես գամ ման»), ընդգծված բառը ևս պետք է լինի միայնիկ: Նշված ժողովածուների կազմողը անվերապահորեն ընդունել է այդ դիտողությունը ևս։ Հավանաբար, Ա․ Չոպանյանն զգացել է «Մեղվի» տեքստի «միայնիկ» բառի անհաջող լինելը և Միհրդատյանցին առաջարկել «մի անգամ» ձևը, սակայն վերջինս նկատել է, որ դա «աններդաշնակ և անիմաստ է միանգամայն» ու ցույց է տվել ճիշտը՝ «միայնակ» (ՄՄան)։ Բոլոր աղավաղումները նշել է Ա. Գալայճյանը։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲեՐՈՒԹՅՈՒՆՆեՐ

«Մեղու»

13 Երբ միայնիկ ես գամ ման,

16 Հոտոտելու կույսի մը նման՝

21 Ո՜րչափ սիրեմ ՚ի սաղարթ,

25—26 Բայց անոնք չեմ փոխել բնավ

Մեկ հայեացին հետ անբավ՝

Ա տետրակում նախապես խորագրվել է «նայվածք Մի» (Տ, էջ ԺԱ)։ Ա. Գալայճյանը մատնանշում է հեղինակայի մի սրբագրում ևս (Տ, էջ 57), որ համապատասխանում Է «Մեղվի» տեքստին։

21 Որչափ սիրեմ ի [սաղարթ] սաղարթս

Վերջին տունը, որ պակասում Է Բ տետրակում, Երուսաղեմի հրատարակությունում տպված Է ըստ Ա տետրակի տեքստի։ 1872 և 1893-ի ժողովածուներում 25-րդ տողն Է․

Բայց զասոնք չ՚եմ փոխեր բնավ 5

իսկ Ա տետրում ընդգծված բառն Է ասոնք: Մենք ևս թողնում ենք ասոնք, բայց ժողովածուներից հայտնի զասոնք ձևը չենք դիտում աղավաղում ուղղակի ապացույցներ չունենալու պատճառով։