Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անասնապահությունից, բայց չեն մտածել, որ շիրիմը գերեզմանատուն չէ, այլ գերեզմանի քարը, որի մեջ ծառը չի բուսնում» (նուշն տեղում, էջ 58)։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Մեղու»

5 Թերթեր հուզող հովիկի պես՝

9 Արև կը փախչիս ինձմե սյուքի

11 Գիսաստղի պես կ’նազիս,

18 Նային աստղերն քեզի ազատ,

20 Ես կը վախնամ քեզ մոտելու։

27 Ալ կ’անհետին, չե՛ս շրջիր հոն,

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՍՐԲԱԳՐՈՒՄՆԵՐ (ՄԱՀՆ)

5 Թերթեր հուզող [զեփյուռի] սյուքի մը պես՝

20 Ես կը [վախնամ] դողում քեզ մոտելու։

40 [Արտասվալից] Արտոսրալից անդունդ մ’ի վար...

Առաջին երկու տուները, որոնք պակասում են Բ տետրում, Երուսաղեմի հրատարակությունում սպված են ըստ Ա տետրի տեքստի և 1872 և 1893-ի ժողովածուների համեմատությամբ որևէ տարբերություն չունեն։

Ա. Չոպանյանի ձեռքով կատարված բանաստեղծության բնագրային օրինակումը պահվում է իր արխիվում։

18. ՁՈՆԻԿՔ

(էջ 46)

Օրինակված է ինքնագիր երկու տետրերում։

Տպագրվել է բոլոր հրատարակություններում, բացի 1908, 1922, 1945 (Վենետիկի ու Հալեպի), 1952 և 1959-ի ժողովածուներից։

Դուրյանն այս բանաստեղծությունը հիմնովին վերամշակել է։ Միհրդատյանցը բերում է նրա սկզբնական տարբերակը, որ կրում է «Ձոնիկ» խորագիրը (հն)։