Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Մեղվում» այս տողերը համապատասխանում են Բ տետրի տեքստին, ՏԹ-ում 10-րդ տողն է «Շրջազգեստ մը շրջեց իմ շուրջ»։ Այդ կապակցությամբ Մ. Միհրդատյանցը ասում է, որ ներդաշնակ է իսկ «շրջեց»-ն «անիմաստ է» (ան)։ ՏԹՆԴ-ի վրիպակների ցանկում (էջ 258) 3-րդ տողի մենանալ բայը ուղղված է «մենենալ-ի, որն, անշուշտ, նոր վրիպակ է։ Անընդունելի է նաև Մ. Չերազի առաջարկած ուղղումը 8-րդ տողի՝ «Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ» ընդգծված բառը զուտ-ով փոխարինելու մասին (РА, էջ 55)։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Մեղու»

3 Ես ուղեցի լուռ մինանալ,
5 Սիրել կայծեր երկնի կապուտ
10 Շրջազգեստ մը շրջեց իմ շուրջ։
16 Գաղտնիք մ’ունի— իր անթիվ վետ։
33 Նե մոտեցավ հուշից, ըսավ,


ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՍՐԲԱԳՐՈՒՄՆԵՐ (ՄՄհն)

1 Բույլ մը [հայեաց] նայվածք, փունջ մը ժըպիտ,
5 Սիրել [կայծեր] կայծերն երկնի կապուտ,
16 Գաղտնի՛ք մ՚ուեի— [իր] այն՝ անթիվ վետ։


21. ԴՐԺԵԼ

(էջ 50)

Օրինակված է ինքնագիր երկու տետրերում։

Առաջին անգամ լույս է տեսել գրողի կենդանության օրոք («Մեղու», 1871, 19 հուլիս, թիվ 50)։ Տպագրվել է բոլոր ժողովածուներում, բացի