Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«թատրոն» խաղը, զօր կուզեր կարդալ Վարդովյանին և ընդունել տալ խաղացուցակին մեջ։

Երբ իր մահեն հետո կարդացի անոր բանաստեղծությունները, այն ատեն իմացա, թե ան ալ լսած էր Թերեզա Չուհաճյանի խոսքերը, քանի որ գրեր էր.

Շատերը զ’իս մերժեցին,

Քնար մ’ունի սոսկ— ըսին.

Մին՝ «դողդոջ Է գույն չունի»—

Մյուսն ալ ըսավ— կը մեռնի՜» («Անահիտ», 1909, ապրիլ-

մայիս, թիվ 1—2, Էջ 20)։

ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ

6 Ալյակդ երկնի կապույտին, (ՏԹ)

8—9 Որք նըմանին փըրփուրիդ: (ՏԹ, ՏԹՆԴ)

Մելամաղձոտ Լճակ իմ (ՏԹ, ՏԹՆԴ)

12 Գրավիլ, լըռել ու խոկալ (ՏԹ, ՏԹՆԴ)

42 Ալյակքդ հուզե՜ն թող, Լըճակ (ՏԹ)

Մ. Միհրդատյանցը հիմնական նշումներում ցույց Է տվել 12-րդ տողի աղավաղումը, իսկ առանձին նշումներում 8-րդ և 10-րդ տողերի մասին կարդում ենք.

«Լճակին մեջ ալ սա երկու պզտիկ տարբերությունները կան.

Ինք (Դուրյանը— Ա. Շ.) գրած Է.

Որք նըմանին փրփուրքիդ:

Մինչդեռ մեր գիտցածն Է առանց (ք) ի

Որք նմանին փրփուրիդ:

ձ.[եռագրում] Որ բոց է անհուն

<ժողովածուներում> Որ բոց է անհուն»։

Ինչպես տեսնամ ենք, Մ. Միհրդատյանցը 20֊րդ տողում ևս աղավաղում է նկատել։ Դժվար Է ասել Մ. Միհրդատյա՞նցն է ճիշտ, թե՞ մյուս հրատարակիչները, քանի որ ձեռքի տակ չունենք ինքնագիրը։ Թողնում ենք ըստ նախորդ հրատարակությունների։ Մ. Չերազը կարծում է, թե 23-րդ տողի