Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

32—33 [Չըքովոր] Տընանկ կընոջ տաճարն վառած ճրագին պես,

Աստղերու [պես] նման գիշեր սիրե՝ [բայց ոչ նիրհ] փողփողի՜լ.

35—36 [Թե իսկ] Իսկ թե մեռնի՛,

[Կը խաբվիս թե] Կ’ըսես — հի՛մա կը ծնի»։

24. ՆԵՐԱ ՀԵՏ

(էջ 57)

Օրինակված Է ինքնագիր երկու տետրերում։

Առաջին անգամ «Գիշեր մը» խորագրով տպագրվել Է Կ. Պոլսի «Եփրատ» թերթի 1871-ի դեկտեմբերի 11-ի թիվ 45֊ում (թերթի այդ համարի լուսանկարը տե՛ս ԳԱԹ)։ Ավարտուն տեսքով զետեղվել Է բոլոր հրատարակություններում, բացի 1908, 1945 և 1959-ի (Վենետիկ) ժողովածուներից։

ԱՂՀԱՎԱՂՈՒՄՆԵՐ

11 Հուսկ ճաճանչ մը պլպըլար (ՏԹ, ՏԹՆԴ)

24 Հանուն աստեղց գիշերվան (ՏԹ)

«Կը պլպլար» ձևը իմաստով ու քերականորեն ճիշտ Է և հաստատվում Է թե Մ. Միհրդատյանցի նշումներով և թե «Եփրատ»-ի ու Երուսաղեմի ժողովածուի տեքստերով։

Երկրորդ աղավաղումը, ինչպես ցույց Է տալիս Մ. Միհրդատյանցը, Ս. Ֆելեկյանինն է։ Այն վերացրել Է Բ. Էքսերճյանը, բայց տողատակին չի նշել։ Այս առթիվ Վ. Թերզիբաշյանը գրում է. «Դուրյանի երկերի առաջին հրատարակության մեջ ցիր ու ցան էպիտետը (պետք է լինի ցիրևցան— Ա. Շ.) փոխարինվել է գիշերվան բառով։ Դուրյանի ձեռագրի համաձայն 1893 թ. տպագրված տեքստում ցիր ու ցան է (իմա՝ ցիրևցան— Ա. Շ.) , չգիտես ինչու 1947 թ. Պետհրատի հրատարակության մեջ պահպանվել է աղավաղված ձևը...» («Պետրոս Դուրյան», Երևան, 1959, էջ 150, ծ.)։ Ավելացնենք նաև, որ «գիշերվան» է 1954-ի «Տաղեր»-ում, իսկ 1963 և 1967-ի հրատարակություններում արդեն հաշվի է առնվել Թերզիբաշյանի դիտողությունը։