Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վենետիկ, 1959, էջ 53)։ Պարույր Սևակը ևս կարծում է, թե խնդրո առարկա բառը նշանակում է «ալիքներից զուրկ, աստիճաններ չունեցող» և մեղադըրում Է Դուրյանի ժամանակակիցներին, որոնք «նույնիսկ ընկալել չկարողացան այո պատկերը՝ կարծելով թե «անալին» վրիպակ է։ Եվ շտկեցին էլ «այդ «վրիպակը»․ երկար տարիներ «անալին» դարձած էր «ահալի» («Գրական թերթ», 1962 №5)։ Մենք չգիտենք, թե ժամանակակիցներից ովքեր են այդպիսի կասկած ունեցել, բայց ստույգ կարող ենք ասել, որ մինչև այժմ միայն նշված ժողովածուներում է «անալին» դարձել «ահալի»։

Տարակուսել են միայն հետնորդները։

Այսպես, Վ. Թերզիբաշյանը «անալին» համարում է «Դուրյանի մինչև այժմ մութ մնացած անհասկանալի բառերից մեկը» և կարծում է, թե «ձեռագրի սխալ ընթերցման արդյունք է դա, ըստ երևույթին տեքստի հ տառը շփոթվել է ն տառի հետ, քանի որ այդ երկու տառերը արագագիր ձեռագրում կարող են Հհշտությամբ շփոթվել։ Ուրեմն պետք է կարդալ ոչ թե անալի (անիմաստ էպիտետ), այլ ահալի, քանի որ երկնքի սանդուղքը իրոք որ ահալի է» («Պետրոս Դուրյան», Երևան, 1959, էջ 162, ծ.)։ Մ. Միհրդատյանցն ուղղակի ասում է, որ բնագրայինը, ճիշտը «ահալի» է և «ոչ թե անալի, ինչպես կը կարծե հայր սուրբն (Ե. Դուրյան— Ա. Շ.) ալ (հ) դիրը (ն)-ի հետ շփոթելով» (ԱՉՖ, ՄՄան)։

«Տրտունջք»-ի 19-րդ տողի (Անշուշտ ինձ կյանք մը կազմած ես ետքի) կազմած ես բայը 9. էքսերճյանը դարձրել է «պահած ես»՝ առանց որևէ նշման։ «Գրական թերթ»-ի խմբագրության ստացած բանաստեղծության լուսանկարչական վերարտադրությունը ևս ապացուցում է, որ երկու տետրերում էլ բնագրում եղել է «կազմած ես»։

Վահե Հայկը բերելով բանաստեղծության հետևյալ տողերը

Եվ մահամերձն ալ կյուզե երկու բան,
Նախ՝ կյա՜նքը, վերջը՝ լացող մ՚իր վրան։


տողատակին գրում է. «Այս երկու տողերեն ետքը տակավին կան ուրիշներ, սակայն կարգ մը գրագետներ կը պնդեն, որ այդ վերջինները հետո բերված հավելումներ են և թե անոնք Դուրյանինը ըլլալով հանդերձ «Տրտունջքի