Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերջամասը չեն կազմեր» («Նավասարդ» հանդես, Նյու-Յորք, 1922, ապրիլ, էջ 225)։ Ցավոք, հոդվածագիրը չի անվանում գրագետներին, բայց այդպիսի ենթադրությունն անհիմն է։

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՍՐԲԱԳՐՈՒՄՆԵՐ (ՄԱՀՆ)


[Առաջին Կասկածը] Տրտունջք


28 [Սիրտս բորբոքի] Փըրփթրի ներսըս դըժոխքի մ’հանգույն...

34 [Միթե] Արդյոք դամբանի մրուրո՞վ է գծված...։

39 [Ոչ գարուն] Գարունն մեկ վարդ ճակտիս դալկահար՝

46 Նախ՝ կյա՜նքը, վերջը՝ լացող [մը] մ’իր վըրան։

48 Եվ ի զուր ուսուց [սոխակն] բուլբուլն ինձ [սիրել] «սիրել»,

53 Որ չը խըռովին [երազներս] երազքըս վըսեմ, 57 Ո՜հ, [անոնք] նոքա ամենքը զիս ծաղրեր են...

Բոլոր ժողովածուներում «Տրտունջք»֊ի վերջին տողը («Աստուծո ծաղրն է Աշխար ալ արդեն...) տպագրված է շեղագիր, որ առիթ է տվել տարբեր ենթադրությունների։

«Տրտունջքին այս տողը,— գրել է Էդ. Գոլանճյանը,— Դուրյանի գործերուն առաջին տպագրության մեջ նոտր գրերով նշանակված է, ըսել ուզելով անշուշտ, թե Լամարթինեն փոխառնված է... Կրնամ միայն ընդունել, թե Տրտունջքին այս տողը փոխ առնված ըլլա» («Լույս» հանդես, Կ. Պոլիս, 1908, թիվ 21, էջ 727)։ «Այս խոսքը,— ասում է Մ. Ճանաշյանը,— իրենը չէ, կը կրկնե հոռետես խորհողի մը բացատրությունը՝ մտքի անբնական ու վրդովված մեկ պահուն...) («Տաղեր, նամակներ, հատվածներ», 1959, էջ 55, ծ.)։ «Մի ժամանակ կարծվում էր, թե այդ մռայլ տողը բանաստեղծի սեփական խոսքերը չեն և թե նրանք ներմուծված են որևէ սրբագրողի կողմից»— հրել է Ս․ Հակոբյանը և «նման արտահայտություններ» գտնելով Դուրյանի նամակների մեջ ևս մերժել այդ կարծիքը («Պետրոս Դուրյան, Վիեննա, էջ 90)։ Իսկ Վ. Թերզիրաշյանը խախուտ է համարում այլ հեղինակից մեջբերված լինելու ենթադրությունը. «Բանաստեղծը պարզապես ցանկացել է ընդգծել և շեշտել իր այդ տխուր եզրակացությունը,