Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կյանքին ուղղված լամարթինյան տարտամ կշտամբանքը «Տրտունջք»-ում վերածվել է Աստծուն հասցեագրված ցասկոտ բողոքի։

Տարբեր կարծիքներ են արաահայտվել «Տրտունջը»-ի գրության թվականի մասին։ Ուսումնասիրողների մեծ մասը կարծում է, թե գրված է մահվան անկողնում, մերձիմահ։ Բայց ահա Էդ. Գոլանճյանը պնդում է. «Տրտունջքը»֊ը գոնե իր մահեն տարի մը առաջ գրված է, եթե ոչ ավելի առաջ... («Լույս» 1908, Կ. Պոլիս, թիվ 18, էջ 607, ծ.)։ Ս. Սարգսյանը թեև այդ բանաստեղծությունը համարում է «Զգայացունց մտքերի վայրկենական պոռթկում», սակայն ավելացնում է, որ դա «ամբողջությամբ վերջացրած վաղուց գրված, ավարտված է եղել հեղինակի հոգու «մատյանում» («Պետրոս Դուրյան», Երևան, 1959, էջ 114)։ Ավելի որոշակի է գրել Վ. Թերզիբաշյանը։ Նա, ինչպես և Ս. Սարգսյանը, հենվելով Դուրյանի 1871֊ի հուլիսին և հոկտեմբերին գրած նամակների առանձին արտահայտությունների վրա, հայտնում է այն կարծիքը, թե «Տրտունջը»֊ը գրված է նույն թվականի (1871֊ի— Ա. Շ.) գարնանը կամ ամառվա սկզբին» («Պետրոս Դուրյան», Երևան, 1959, էջ 168)։ Կա մի փաստ, որը ցույց է տալիս, թե «Տրտունջ»ի գաղափարը բանաստեղծը հղացել է վաղուց, Վարդան Լութֆյանի մահվան սրեցին։ Բ․ էքսերճյանը ապացուցելու համա, թե Դուրյանը «ջերմեռանդ» հավատացյալ էր և «Տրտունջը»֊ը գրել է «հիվանդագին ու վերջին օրերուն մեջ», «զգայականությունը» խանգարված ժամանակ («Ընդարձակ կենսագրություն․․․ էջ 108—109), գրողի՝ Տ. Ադամյանին ուղղված 1871֊ի հուլիսի 5-ի նամակից հապավել է հետևյալ չափազանց կարևոր հատվածը, «Դու ինձ հիշեցուցեր էիր, որ իր հողակույտին վրա փունջ մը ծաղիկ սփռեմ. ե՛ս դժոխք մը անեծք Աստուծո անվանը վրա թափեցի, ավելի աղեկ չըրի՞, ծաղիկը կը թոռմի, սակայն անեծքս Աստածո կողը խրեցա՛վ, (այս մասին մանրամասն տե՛ս հիշյալ նամակի ծանոթագրությունը)։ Ընդգծված տողը գրեթե բառացիորեն տեղ է գտել «Տրտունջը»-ում․

Թող անեծք մ՚ըլլամ քու կողըդ խըրիմ,
Թող հորջորջեմ քեզ «Աստված ոխերիմ»։


Դժվար է ստույգ ասել, թե ո՞ր ամսին է գրված «Տրտունջք»֊ը, բայց մի բան անվերապահորեն պարզ է. բանաստեղծությունը չի ծնվել հոգեկան