Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Առած բյուրավոր՝ դեռ դու կանչեցիր,
Կա՛ն, չ՚է՛ցիր
Երգերդ միշտ մեր սիրտ, սիրո, հոգվո ձա՛յն,
Յ՚ոգվոց Հայն
25
Հանեց, վառեցավ ձայնեդ, իմացավ
Հիմա ցավ.
Քե՛զ խնդրե Հայն արդ, ամբոխ ամբոխ չ՚է՛,
Ամբողջ է.
Արդ ըսե՛ Հայուն, ըրե՛ ազգ անոր
30
Աստանոր.
— Ես կարոտ եմ վառ սրտից, ձեռքերի,
Ձեր գերի
Եղբարքն ազատե՛լ, լո՛ւյս տալ ՚ի Մասիս,
Ի մաս յ՚իս
35
Առնել իմ նախնեաց արյուն արտսուքեն.
Արդ սուգեն
Ելնեն Հայք՝ օրհնեն սիրով հավետ իս՝
Յ՚ավետիս.
Ցանկամ որ Հայք ինձ ըսեն ա՜հ, յամայր
40
«Ահա՛ մայր».
Այս իմ վերջին տենչ, միշտ ճետք Հայկակա՜ն
Հայկական:
|
|